Առանց գրավի-պարզ

  • Անվանում Առանց գրավի-պարզ (վարկային պատմությամբ ապահովված)
    Նպատակ սպառողական
    Պայմանները սահմանող մարմին «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Վարչության 16.04.2018թ-ի թիվ 373 որոշում
    Պայմանների գործողության ժամկետ Սկսած 25.04.2018թ-ից
    Ձևակերպման վայր «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակ, «Ալավերդյան», «Նոր Նորք», «Աջափնյակ», «Ստեփանակերտ» մասնաճյուղեր
    Արժույթ ՀՀ դրամ
    Տրամադրման ձև Միանվագ, կանխիկ
    ՎԱՐԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ I տարբերակ (փուլ) II տարբերակ (փուլ) III տարբերակ (փուլ)
    Վարկի գումար 150.000 ՀՀ դրամ 250.000 ՀՀ դրամ 350.000 ՀՀ դրամ
    Մարման Ժամկետներ 18 ամիս 24 ամիս 24 ամիս
    Տարեկան անվանական տոկոսադրույք 23 % 23 % 23 %
    Տարեկան փաստացի տոկոսադրույք  36,1 %  33,1 %  32,8 %
    Վարկային հայտի ուսումնասիրության վճար 1.700 դրամ 1.700 դրամ 1.700 դրամ
    Վարկի տրամադրման միանգամյա ծառայության վճար 4.4 %

    /տրված վարկի գումարից/

    4.4 %

    /տրված վարկի գումարից/

    4.4 %

    /տրված վարկի գումարից/

    Վարկի և տոկոսագումարների վճարման եղանակ ԱՆՈՒԻՏԵՏԱՅԻՆ` վարկի  և տոկոսագումարի  ամենամսյա հավասարաչափ գումարով ԱՆՈՒԻՏԵՏԱՅԻՆ` վարկի  և տոկոսագումարի  ամենամսյա հավասարաչափ գումարով ԱՆՈՒԻՏԵՏԱՅԻՆ` վարկի  և տոկոսագումարի  ամենամսյա հավասարաչափ գումարով
    Վարկի մարման դադարի շրջան չի նախատեսվում
    Տոկոսագումարների հաշվարկման կարգ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով
    Անվանական տոկոսադրույքի փոփոխություն Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ է պայմանագրի գործողության ընթացքում
    ժամկետանց վարկի տոկոսադրույք տարեկան 24%
    Ժամկետանց տոկոսագումարի տույժ օրական 0.13%
    Պարտքի գանձման հերթականություն Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար
    Վարկի վաղաժամկետ մարում Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր և տուգանքներ չեն սահմանվում:Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են  վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Ընկերության եկամուտը ձևավորող վճարները:

     

    ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
    Վարկի տրամադրման դրական գործոններ ներկայացված հայտը համապատասխանում  է սահմանված պայմաններին ու պահանջներին,

    Ընկերության համար ընդունելի է հաճախորդի վարկային ծանրաբեռնվածությունը

    Վարկի մերժման գործոններ ներկայացված հայտը չի համապատասխանում սույն վարկատեսակի համար սահմանված պայմաններին ու պահանջներին,

    հաճախորդը /իր հետ փոխկապակցված անձինք/, Ընկերության կարծիքով, խիստ ծանրաբեռնված է վարկային և այլ անձանց նկատմամբ պարտավորություններով,

    վարկի իրական շահառուն այլ անձ է

    Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկային հայտը /ներառյալ պահանջվող փաստաթղթերը/  ներկայացնելու օրվա ընթացքում
    Հաճախորդի հետ հաղորդակցման կարգ Հաճախորդի ընտրությամբ` փոստով, էլ.փոստով, Ընկերության գրասենյակում:
    Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է Ձեզ 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
    Վարկի քաղվածքների (կրկնօրինակների), այլ տեղեկությունների տրամադրման կարգն ու ժամկետները Վարկի քաղվածքները (կրկնօրինակները), այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար, մեկամսյա պարբերականությամբ, հաճախորդի նախընտրած եղանակով
    Մտածելու ժամանակ Վարկառուն իրավունք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում` վճարելով վարկի օգտագործման համար տոկոսներ, հաշվարկված վարկային պայմանագրում նշված տարեկան փաստացի տոկոսադրույքով:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ՍՏՈՐԵՎ:

    Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի»:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

  • Հաճախորդի տարիքային սահմանափակումներ 22 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիներ, որոնք բնակվում և հաշվառված են ՀՀում:

    Վարկառուի տարիքը վարկի տրման օրվա դրությամբ չպետք է գերազանցի 63 տարեկանը:

    Պահանջներ հաճախորդի  վարկային պատմության, վարկունակության նկատմամբ Վարկի տրամադրման օրվա դրությամբ հաճախորդի գործող վարկերն ու երաշխավորությունները պետք է դասակարգված լինեն որպես «ստանդարտ», չպետք է լինեն ժամկետանց և չունենան ժամկետանց տոկոսագումարի և տույժի պարտք:

    Հաճախորդի սպասարկվող և մարված վարկերը վերջին 12 ամսվա ընթացքում չպետք է դասակարգված լինեն «ստանդարտ» դասից ավելի խիստ դասով, իսկ ժամկետանց օրերի ընդհանուր քանակը վերջին 6 ամսում չպետք է գերազանցի 30 օրը:

    Հաճախորդը պետք է բավարարի Ընկերության իրավասու մարմնի որոշմամբ սահմանված  վարկային ռիսկի/վարկարժանության/ գնահատականին:

    Ապահովագրության պահանջ Չի պահանջվում

     

    ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

    Վարկի ապահովման միջոցներ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԳՐԱՎԻ
    Եկամտի պահանջ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄԷ ԱՌԱՆՑ ԵԿԱՄՏԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ
    Երաշխավորի պահանջ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄԷ ԱՌԱՆՑ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ

  • Արտոնություններ Սույն վարկատեսակի շրջանակներում վարկ ստացած և պատշաճ սպասարկած  հաճախորդը կարող է ստանալ սույն վարկատեսակի  հաջորդ փուլերով  նախատեսված  վարկի գումարը` հաճախորդի վարկարժանության միավորները  ակնկալվող վարկի փուլի համար սահմանված  նվազագույն միավորից 50 միավորով ցածր լինելու դեպքում, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ հաճախորդի համար կարող է բացվել վերականգնվող վարկային գիծ:

    Այս դեպքում վարկի տոկոսադրույքը կարող է նվազեցվել գործող տոկոսադրույքից 2 տոկոսային կետով, իսկ  վարկի տրամադրման միանգամյա վճարը` 1 տոկոսային կետով:

     Սույն պայմանների իմաստով պատշաճ սպասարկված է համարվում այն վարկը, որը սպասարկվել է առնվազն 5 ամիս և դրա գծով կատարվել է առնվազն 4  ընթացիկ վճարում, իսկ վարկի գծով ընդհանուր ժամկետանց օրերի քանակը չի գերազանցել  վարկի սպասարկման ժամանակահատվածում ժամանակացույցով սահմանված վճարման օրերի քանակը, սակայն ոչ ավել քան 15 օրը:

     Վարկի տոկոսադրույքը կարող է նվազեցվել մինչև 2 տոկոսային կետով և/կամ վարկի տրամադրման միանվագ ծառայության վճարը նվազեցվել 0.5 տոկոսային կետով, եթե հաճախորդը /իր հետ փոխկապակցված անձը/ Ընկերությունում ունի Ոսկի-պարզ կամ Ոսկի-պարզ-պլյուս (110%-ից ոչ ավել) վարկատեսակով գործող վարկ:

     Վերաֆինանսավորվող վարկի համար վարկի տրամադրման միանվագ վճարը կարող է նվազեցվել 1%-յին կետով:

  • Անհրաժեշտ փաստաթղթեր Անձնագիր /նույնականացման քարտ/,  

    Հանրային ծառայությունների համարանիշ (սոց. քարտ):

    Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ
    Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ

  •  

 

⚠️ Ուշադրություն.
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
⚠️ Ուշադրություն.
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Թարմացված է` 24.10.2019 14:40

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: