ԲԻԶՆԵՍ-ՍՏԱՆԴԱՐՏ

  • Անվանում ԲԻԶՆԵՍՍՏԱՆԴԱՐՏ  —գույքի գրավով և ֆինանսական հոսքերով ապահովված
    Նպատակ ձեռնարկատիրական
    Պայմանները սահմանող մարմին «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի 09.08.2019թի թիվ 21 որոշում
    Պայմանների գործողության ժամկետ Սկսած 12.08.2019թից
    Ձևակերպման վայր «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակ, «Ալավերդյան», «Նոր Նորք», «Աջափնյակ», «Ստեփանակերտ» մասնաճյուղեր
    Արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
    Տրամադրման եղանակ Կանխիկ և/կամ անկանխիկ 
    Տրամադրման ձև Վարկի միանվագ տրամադրում, կամ

    Վարկի մաս առ մաս տրամադրում, կամ

    Չվերականգնվող վարկային գծի բացում, կամ

    Վերականգնվող վարկային գծի բացում

    Նվազագույն գումար 600.000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար)
    Առավելագույն գումար 50.000.000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար)
    Մարման ժամկետներ 8 տարի —   մինչև  8.000.000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար

    10 տարի — 8.000.000 ՀՀ դրամ գումարը գերազանցող  վարկերի համար

    Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքներ և ծառայության միանվագ վճարներ*

    Վարկի գումար

    /ՀՀ դրամ/

    Վարկային հայտի ուսումնասիրության վճար /ՀՀ դրամ/ Վարկի տրամադրման ծառայության վճար /% տրվող վարկի գումարից/ Տարեկան անվանական տոկոսադրույք*
      Մինչև       8.000.000 15.000 0.6 16
    8.000.001- 12.000.000 15.000 0.5 15
    12.000.001- 15.000.000 15.000 0.4 14
    15.000.001- 50.000.000 15.000 0.3 13

    *ԱՄՆ դոլարով տրվող վարկերի  տարեկան անվանական  տոկոսադրույքը կարող է սահմանվել մինչև  3 տոկոսային կետով ցածր:

    Մինչև 5.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլարով Անհատ ձեռներեցներին և գերփոքր առևտրային կազմակերպություններին տրամադրված վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքների միջակայքը 18,7- 22,4%
    /600.000-5.000.000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար/
    16,9–19,6%
    /600.000-5.000.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄն դոլար գումարով վարկերի համար/
    ԱՄՆ դոլարով տոկոսադրույքը հաշվարկվել է պայմանների հրապարակման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ հրապարակված ԱՄՆ դոլարի փոխարժեքով: Հաշվարկված տոկոսաադրույքը կարող է փոփոխվել հաշվարկի հիմքում ընկած փոխարժեքի փոփոխման դեպքում:
    Վարկի և տոկոսագումարների վճարման եղանակ Վարկի մարման եղանակամենամսյա (հավասարաչափ կամ ոչ հավասարաչափ)

    Տոկոսագումարների վճարման եղանակամենամսյա

    Վարկային գծի մարման եղանակ — կարող է սահմանվել ժամկետի վերջում՝ միանվագ

    Վարկի մարման դադարի շրջան կարող է սահմանվել  վարկի մայր գումարի դադարի շրջան, ոչ ավել, քան տրամադրվող վարկի ընդհանուր ժամկետի 1/3-ը
    Տոկոսագումարների հաշվարկման կարգ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով
    Անվանական տոկոսադրույքի փոփոխություն Վարկի անվանական տոկոսադրույքը պայմանագրի գործողության ընթացքում մնում է անփոփոխ
    ժամկետանց վարկի տոկոսադրույք տարեկան 24%
    Ժամկետանց տոկոսագումարի տույժ օրական 0,13% 
    Վարկային գծի չօգտագործված մասի տույժ Չի սահմանվում
    Պարտքի գանձման հերթականություն Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար
    Վարկի վաղաժամկետ մարում Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր և տուգանքներ չեն սահմանվում:Մինչև 5.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլարով անհատ ձեռներեցներին և գերփոքր առևտրային կազմակերպություններին տրամադրված վարկերի   վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են  վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Ընկերության եկամուտը ձևավորող վճարները:

     

    ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
    Վարկի տրամադրման  դրական գործոններ ներկայացված հայտը համապատասխանում  է սահմանված պայմաններին ու պահանջներին,

    վարկառուի վարկունակության վերլուծության դրական արդյունքը,

    Ընկերության համար ընդունելի է հաճախորդի վարկային պատմությունն ու վարկային ծանրաբեռնվածությունը,

    Ընկերության համար ընդունելի է վարկի ապահովման միջոցը

    Վարկի մերժման գործոններ ներկայացված հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին,

    վարկառուի վարկունակության վերլուծության բացասական արդյունքը,

    հաճախորդի բացասական վարկային պատմությունը,

    հաճախորդը, Ընկերության կարծիքով, խիստ ծանրաբեռնված է վարկային  պարտավորություններով,

    Ընկերության համար ընդունելի չէ վարկի ապահովման միջոցը,

    վարկի իրական շահառուն այլ անձ է

    Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկի տրման (մերժման) որոշման կայացման ժամկետ3 աշխատանքային օր /պահանջվող ամբողջ փաստաթղթերը ներկայացնելուց հետո/

    Որոշման մասին Հաճախորդին տեղեկացնելու ժամկետ1 աշխատանքային օր   /որոշման կայացումից հետո/

    Վարկը  տրամադրելու ժամկետ5 աշխատանքային օր /հաճախորդի կողմից վարկի պայմաններին համաձայնելուց հետո/

    Հաճախորդի հետ հաղորդակցման կարգ  Հաճախորդի ընտրությամբ` փոստով, էլ.փոստով, Ընկերության գրասենյակում:
    Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է Ձեզ 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
    Վարկի քաղվածքների (կրկնօրինակների), այլ տեղեկությունների տրամադրման կարգն ու ժամկետները
    Վարկի քաղվածքները (կրկնօրինակները), այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար, մեկամսյա պարբերականությամբ, հաճախորդի նախընտրած եղանակով
    Մտածելու ժամանակ
    Մինչև 5.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլարով անհատ ձեռներեցներին և գերփոքր առևտրային կազմակերպություններին տրամադրված վարկերի դեպքում Վարկառուն իրավունք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում` վճարելով վարկի օգտագործման համար տոկոսներ, հաշվարկված վարկային պայմանագրում նշված տարեկան փաստացի տոկոսադրույքով:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!

    Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ՍՏՈՐԵՎ:

    Անհատ ձեռներեցներին և գերփոքր առևտրային կազմակերպություններին մինչև 5.000.000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար) գումարով տրամադրված վարկերի համար Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» Կանոնակարգ 8/05-ի»:

  • Հաճախորդի տարիքային սահմանափակումներ Ա/Ձ հանդիսացող Վարկառուի նվազագույն տարիք22 տարին լրացած

     Ա/Ձ հանդիսացող Վարկառուի առավելագույն տարիք /վարկի մարման վերջնաժամկետի դրությամբ/ — 68 տարեկան

     Գրավատուի առավելագույն տարիք /վարկի մարման վերջնաժամկետի դրությամբ/   — 68 տարեկան

    Երաշխավորի պահանջ Վարկային հայտի առանձնահատկություններից ելնելով, որոշ դեպքերում կարող են պահանջվել երաշխավորներ
    Ապահովագրության պահանջ Վարկային հայտի առանձնահատկություններից ելնելով, Ընկերությունը որոշ դեպքերում կարող է պահանջել ապահովագրել գրավ դրվող շարժական գույքը` ոչ պակաս, քան տրվող վարկի գումարի չափով:

     

    ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

    Վարկի ապահովման միջոցներ Գրավ` գույք, որն Ընկերության համար ունի բավարար լիկվիդայնության /իրացվելիության/ աստիճան
    Վարկի գումար/գրավի գրավադրման արժեք առավելագույն հարաբերակցություն Անշարժ գույքի դեպքում 65%

    Մարդատար ավտոմեքենաների դեպքում 55%

    Այլ շարժական գույքի դեպքում45%

    Շրջանառության մեջ գտնվող ապրանքների դեպքում 30%

    Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի տեսակարար կշիռը գրավի կազմում չի կարող գերազանցել գրավի առարկաների ընդհանուր գրավադրման արժեքի 20%-ը:

    Գրավադրման հետ կապված ծախսեր Գրավ դրվող անշարժ գույքը ենթակա է գնահատման, իսկ անշարժ գույքի գրավի պայմանագիրը` նոտարական վավերացման և պետական գրանցման: Շարժական գույքը ենթակա է միայն պետական գրանցման: Գրավադրման հետ կապված անհրաժեշտ բոլոր ծախսերը` գույքի գնահատման, նոտարական վավերացման և պետական գրանցման, կատարվում են հաճախորդի կողմից:

  • Արտոնություններ Վերաֆինանսավորվող (այլ վարկատուներից տեղափոխվող) կամ Ընկերությունում դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների (փոխկապակցված անձանց) վարկային հայտերը կարող են բավարարվել հետևյալ պայմաններով՝

    Ակնկալվող վարկի գումարի համար գործող սակագներով սահմանված  նվազագույն տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով,

    Առանց վարկի տրամադրման համար սահմանված միանվագ ծառայության վճարի,

    Վարկի գումար/գրավի իրացվելի արժեք առավելագույն հարաբերակցությունը կարող է սահմանվել 10 տոկոսային կետով բարձր,

    -Վարկի մարման ընդհանուր ժամկետը կարող է սահմանվել գործող պայմաններով սահմանված ժամկետից 12 ամիս երկար:

    Եթե վերաֆինանսավորվող վարկը տրամադրված է վերը նշված տոկոսադրույքներից ավելի ցածր տոկոսադրույքով, վերաֆինանսավորվող վարկը կարող է տրամադրվել գործող վարկի տոկոսադրույքից 1%-ով ցածր տոկոսադրույքով:

  • Անհրաժեշտ փաստաթղթեր Հաճախորդի հիմնադիր փաստաթղթեր

    Վարկի նպատակը հիմնավորող փաստաթղթեր

    Հաճախորդի եկամուտը հիմնավորող փաստաթղթեր

    Հաճախորդի վարկային պատմությունը նկարագրող փաստաթղթեր

    Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր

    Վարկի գծով երաշխավորի առկայության դեպքում` երաշխավորության հետ կապված փաստաթղթեր

    Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ
    Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ

  •  

 

⚠️ Ուշադրություն.
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
⚠️ Ուշադրություն.
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Թարմացված է` 20.08.2020 11:54