-
Անվանում
ՈՍԿԻ ՊԱՐԶ ՊԼՅՈՒՍ /ոսկու գրավով ապահովված/
Նպատակ սպառողական Պայմանները սահմանող մարմին «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿՍՊԸ Վարչության 14.12.2023թ. թիվ 284 որոշում Պայմանների գործողության ժամկետ Սկսած 18.12.2023թ—ից Ձևակերպման վայր «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակ, մասնաճյուղեր Արժույթ ՀՀ դրամ Տրամադրման ձև և վարկային պարտավորությունների կատարման (վարկի և տոկոսագումարի մարման) եղանակները անկանխիկ, վերականգնվող վարկային գիծ փոփոխական սահմանաչափով՝ ՄԻԱՅՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐ (յուրաքանչյուր ամիս միայն տոկոսագումարներ, վարկը` ժամկետի վերջում վճարում) կամ ԱՆՈՒԻՏԵՏԱՅԻՆ (վարկի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ գումարով վճարում) վճարման եղանակով
Նվազագույն գումար 100.000 ՀՀ դրամ Առավելագույն գումար չի սահմանվում Առավելագույն ժամկետներ մինչև 60 ամիս, կախված վարկի գումարից և պարտավորությունների կատարման եղանակից Տարեկան անվանական տոկոսադրույք 16,4%- 1.000.000 ՀՀ դրամ գումարից ավել վարկերի համար, 16,9%- մինչև 1.000.000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար
Տարեկան փաստացի
տոկոսադրույք17,95-18,53% Վարկի մարման դադարի շրջան չի նախատեսվում Տոկոսագումարների հաշվարկման կարգ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով Անվանական տոկոսադրույքի փոփոխություն Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ է պայմանագրի գործողության ողջ ընթացքում Ծառայության միանվագ վճար Վարկի գումարի 0,5%-ի չափով, բայց ոչ պակաս 1.000 ՀՀ դրամից և ոչ ավել 4.900 ՀՀ դրամից ժամկետանց վարկի տոկոսադրույք տարեկան 24% Ժամկետանց տոկոսագումարի տույժ օրական 0,13% Պարտքի գանձման հերթականություն Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար Վարկի վաղաժամկետ մարում Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր և տուգանքներ չեն սահմանվում:Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Ընկերության եկամուտը ձևավորող վճարները: ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ Վարկի տրամադրման դրական գործոններ ներկայացված հայտը համապատասխանում է սահմանված պայմաններին ու պահանջներին,
Ընկերության համար ընդունելի է հաճախորդի վարկային ծանրաբեռնվածությունը
Վարկի մերժման գործոններ ներկայացված հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, Ընկերության մասնագետի կարծիքով, գրավադրման ներկայացված իրերը բավարար կամ ընդունելի չեն,
վարկի իրական շահառուն այլ անձ է,
հաճախորդը ունի ժամկետանց պարտավորություններ կամ նախկինում անպատշաճ է կատարել իր վարկային պարտավորությունները
Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկային հայտը /ներառյալ պահանջվող փաստաթղթերը/ ներկայացնելու օրվա ընթացքում
Հաճախորդի հետ հաղորդակցման կարգ Հաճախորդի ընտրությամբ` փոստով, էլ.փոստով, Ընկերության գրասենյակում:
Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է Ձեզ 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Վարկի քաղվածքների (կրկնօրինակների), այլ տեղեկաությունների տրամադրման կարգն ու ժամկետները Վարկի քաղվածքները /կրկնօրինակները/ տրամադրվում են անվճար, մեկամսյա պարբերականությամբ, հաճախորդի նախընտրած եղանակով: Այլ տեղեկությունները տրամադրվում են համաձայն Ընկերության ,,Այլ ծառայությունների սակագներ,,-ի /հրապարակվում են www.bless.am կայքում՝ Այլ ծառայություններ-Այլ սակագներ հղմամբ/
Գրավը վերադարձնելու ժամկետ Վարկի ամբողջական մարումից հետո հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում
Մտածելու ժամանակ Վարկառուն իրավունք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում` վճարելով վարկի օգտագործման համար տոկոսներ, հաշվարկված վարկային պայմանագրում նշված տարեկան փաստացի տոկոսադրույքով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ՍՏՈՐԵՎ:Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» Կանոնակարգ 8/05-ի»: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: -
Հաճախորդի տարիքային սահմանափակումներ Չի սահմանվում Երաշխավորի պահանջ Չի պահանջվում Ապահովագրության պահանջ Չի պահանջվում Հաճախորդի վարկային պատմության նկատմամբ պահանջներ Վարկի տրամադրման օրվա դրությամբ հաճախորդի գործող վարկերը և երաշխավորությունները չպետք է լինեն ժամկետանց և չունենան ժամկետանց տոկոսագումարի և տույժի պարտք, Հաճախորդի սպասարկվող և մարված վարկերի գծով ժամկետանց օրերի ընդհանուր քանակը վերջին 6 ամսում չպետք է գերազանցի 30 օրը,
Վարկի վերաֆինանսավորման դեպքում վերաֆինանսավորվող վարկը չպետք է դասակարգված լինի <ստանդարտ> դասից ավելի խիստ դասով, վարկի գծով ժամկետանց օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրը:
ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Վարկի ապահովման միջոցներ Գրավ` ոսկյա իրեր, ձուլակտորներ, որոնք ընդունվում և գնահատվում են որպես ոսկու ջարդոն Վարկի գումար/գրավի գրավադրման արժեք առավելագույն հարաբերակցությունը 110%-130% Ոսկու գրավադրման արժեքը Համաձայն Ընկերության իրավասու մարմնի կողմից սահմանված արժեքների
Գրավադրման հետ կապված ծախսեր Բացակայում են
-
Արտոնություններ Վերաֆինանսավորված (այլ վարկատուից տեղափոխված) վարկերի համար՝ սահմանված տոկոսադրույքներից 1%-ով ցածր տոկոսադրույքներով, Վերաֆինանսավորված (այլ վարկատուից տեղափոխված) վարկերի համար վարկի տրամադրման վճարը սահմանվում է` 0 ՀՀ դրամ:
-
Անհրաժեշտ փաստաթղթեր Անձնագիր /նույնականացման քարտ/, Հանրային ծառայությունների համարանիշ (սոց. քարտ)
Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Տարեկան անվանական տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Երաշխավորի բացատրական տեղեկատվություն
Մանրամասներ վարկային պատմության և սքորի մասին