gototopgototop

ԲԼԵՍՍ - Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ԲԼԵՍՍ - Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ

  • Առևտրային վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին:
  • Վարկի նվազագույն գումարը 600.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 50.000.000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար):
  • Վարկերը կարող են տրամադրվել ՀՀ դրամով կամ արտարժույթով (ԱՄՆ դոլարով), կանխիկ կամ անկանխիկ եղանակով, Ընկերության գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից:
  • Վարկերը տրամադրվում են հիմնական և շրջանառու միջոցներ ձեռք բերելու, այլ ձեռնարկատիրական ծրագրեր իրագործելու նպատակով:
  • Վարկերի տրամադրման պայմանները սահմանվում են Ընկերության Խորհրդի կողմից (Տես`Սակագները):
  • Վարկի մարումը իրականացվում է հաճախորդի հետ համաձայնեցված գրաֆիկով: Վարկի մարման գրաֆիկով կարող է սահմանվել վարկի մայր գումարի մարման դադարի շրջան (grace period):
  • Վարկի վաղաժամկետ մարումների, վարկային գծի չօգտագործված մասի նկատմամբ տույժեր չեն սահմանվում:
  • Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկային պայմանագրով սահմանված վարկի անվանական տարեկան տոկոսադրույքով: Վարկի անվանական տարեկան տոկոսադրույքը կարող է փոփոխվել (վարկային պայմանագրով նախատեսված լինելու դեպքում) վարկի գործողության ընթացքում: Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի վրա և վճարվում են ամսական կտրվածքով:
  • Վարկերը տրամադրվում են գրավային ապահովության առկայությամբ: Գրավի առարկա կարող է հանդիսանալ Ընկերության համար ընդունելի գույք, այդ թվում շենքեր-շինություններ, հողամասեր,շարժական գույք և այլն:
  • Տրամադրվող վարկի գումարը չի կարող գերազանցել Ընկերության Խորհրդի կողմից սահմանված վարկի գումար/գրավի գրավադրման արժեք հարաբերակցությունը: Գրավի գրավադրման արժեքը որոշվում է կողմերի համաձայնությամբ` անկախ լիցենզավորված գնահատողի կողմից տրամադրված գույքի գնահատման հաշվետվության հիման վրա: Գրավի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի (գրավատուի) կողմից:
  • Ընկերությունը կարող է պահանջել նաև ապահովագրել գրավի առարկա գույքը, որի հետ կապված ծախսերը իրականացվում են վարկառուի (գրավատուի) կողմից:
  • Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է վարկավորման և գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:Վարկի տրամադրման (մերժման) մասին որոշման մասին վարկառուն տեղեկացվում է 1(մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վարկի տրամադրման մասին դրական որոշում կայացնելու գործոններից են` վարկառուի վարկունակության վերլուծության դրական արդյունքները, դրական վարկային պատմությունը, վարկի ընդունելի ապահովման միջոցների առկայությունը:
  • Վարկային հայտի մերժման հիմքերից են` վարկառուի վարկունակության վերլուծության բացասական արդյունքները, բացասական վարկային պատմությունը, վարկի ապահովման միջոցների անընդունելի/անբավարար լինելը, անարժանահավատ տեղեկություններ ներկայացնելը:
  • Վարկի տրամադրման մասին դրական որոշում կայացնելուց հետո կնքվում են վարկային և գրավի պայմանագրերը, որոնց ուժի մեջ մտնելուց հետո վարկը տրամադրվում է հաճախորդին:
  • Վարկի մարումները կարող են իրականացվել կանխիկ ձևով` Ընկերության դրամարկղում կամ անկանխիկ եղանակով` Ընկերության հաշվարկային հաշիվներին փոխանցելու միջոցով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
  • Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստրում և ՙԱՔՌԱ՚ Վարկային բյուրոյում, որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա:
  • Արտարժույթվ տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Վերջին Թարմացում Շաբաթ, 23 Սեպտեմբեր 2017 05:35