27.03.2020
Հարգելի հաճախորդներ,
Ելնելով ստեղծված իրավիճակից և հաշվի առնելով Ձեր բազմաթիվ դիմումները, «ԲԼԵՍՍ» Ունիվերսալ վարկային կազմակերպությունը որոշել է միակողմանիորեն կատարել փոփոխություններ Ձեր վարկերի գործող գրաֆիկներում (հօգուտ հաճախորդների բարելավել վարկերի վճարման պայմանները) և սահմանել վարկերի վճարումների հետևյալ կարգը`
1.Սույն թվականի մարտ (սկսած 16.03-ից), ապրիլ, մայիս ամիսներին Ձեր վարկերի գծով սահմանված հերթական վճարումները հետաձգվում և հաջորդաբար տեղափոխվում են` 1) վճարման ենթակա տոկոսագումարները — ս/թ հունիս ամսին, 2) վճարման ենթակա վարկի մայր գումարները` բաշխվում են մնացած ամիսների վրա, սկսած ս/թ հունիս ամսից: Անուիտետային (ամսական` վարկի մայր գումար և տոկոսագումար) վճարմամբ վարկերի մարման վերջնաժամկետները նաև երակարաձգվում են մինչև 3 ամիս
ժամկետով:
2.Վերը նշված կարգով կփոփոխվեն (կտեղափոխվեն վճարման ժամկետները) միայն այն վարկերի գրաֆիկները, որոնց գծով հերթական վճարումը (վարկ և/կամ տոկոսագումար) գործող գրաֆիկով սահմանված օրվա վերջի (ժամը 17:45-ի) դրությամբ չի լինի կատարված (վճարված):
Այսինքն, եթե Դուք ցանկանաք և կատարեք Ձեր վարկի հերթական վճարումը գործող գրաֆիկի համաձայն, գրաֆիկի փոփոխություն (վճարման ժամկետի տեղափոխում) տեղի չի ունենա:
3.Սույն թվականի մարտ (սկսած 16.03-ից), ապրիլ, մայիս ամիսներին Ձեր վարկի մարման վերջնաժամկետը լրանալու դեպքում վարկի և հաշվարկված տոկոսագումարի մարման վերջաժամկետը կերկարաձգվի 1 ամսով (պայմանով, որ Դուք կվճարեք սահմանված ծառայության վճարը):
4.Անկախ վերը նշված կարգից, «ԲԼԵՍՍ» Ունիվերսալ վարկային կազմակերպությունը կշարունակի ցուցաբերել անհատական մոտեցում իր յուրաքանչյուր հաճախորդին և կդիտարկի փոփոխություններ կատարելու նաև այլ ձևեր` տվյալ հաճախորդի կողմից համապատասխան դիմում (դիմումի ձևը` այստեղ….) և պատշաճ հիմնավորումներ ներկայացնելու դեպքում:
5.Վերը նշված կարգից բացառություն կկազմեն 16.03.2020թ-ի դրությամբ Ընկերության նկատմամբ ժամկետանց պարտավորություններ ունեցող հաճախորդների վարկերը և որոշ դեպքերում` Ընկերության հետ հարաբերություններում անպարտաճանաչ և անբարեխիղճ պահվածք ցուցաբերած հաճախորդների վարկերը:
6.Հավաստիացնում ենք, որ վերը նշված կարգով կատարված փոփոխությունների շնորհիվ Ձեր վարկերը չեն դիտարկվի որպես ժամկետանց, իսկ վարկերի (այդ թվում` ժամկետանց դասված) նկատմամբ տույժեր չեն հաշվարկվի:
7.Վերը նշված կարգը ուժի մեջ է 16.03.2020թ-ից` Ընկերության երևանյան ստորոբաժանումների վարկերի համար, 06.04.2020թ-ից` ոչ երևանյան ստորաբաժանումների համար:
8.Վերը նշվածը հանդիսանում է Ընկերության հրապարակային օֆերտա: