gototopgototop

ԲԼԵՍՍ - Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ԲԼԵՍՍ - Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն

ԳՐԱՎՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ (ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ) ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ

  • Գրավով ապահովված (լոմբարդային) սպառողական վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց:
  • Անշարժ գույքի գրավադրմամբ վարկի նվազագույն գումարը 600.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 5.000.000 ՀՀ դրամ: Շարժական գույքի գրավադրմամբ վարկի նվազագույն գումարը 350.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 2.000.000 ՀՀ դրամ:
  • Վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով, միանվագ, կանխիկ և անկանխիկ եղանակով:
  • Վարկերը տրամադրվում են սպառողական նպատակներով:
  • Վարկերը տրամադրվում են Ընկերության գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից:
  • Վարկի մարումը իրականացվում է ամենամսյա հավասարաչափ (անուիտետային) եղանակով: Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկը կամ դրա մի մասը, վաղաժամկետ մարման համար որևէ տույժեր չեն սահմանվում:
  • Վարկերի տրամադրման պայմանները սահմանվում են Ընկերության Խորհրդի կողմից (Տես`Սակագները):
  • Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում ենվարկային պայմանագրով սահմանված վարկի անվանական տարեկան տոկոսադրույքով: Վարկի անվանական տարեկան տոկոսադրույքըկարող է փոփոխվել (վարկային պայմանագրով նախատեսված լինելուդեպքում) վարկի գործողության ընթացքում: Վարկի օգտագործմանհամար տոկոսագումարները հաշվարկվում են վարկի փաստացիմնացորդի վրա և վճարվում են ամսական կտրվածքով:
  • Իսկ Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը վարկառուի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
  • Վարկերը տրամադրվում են գրավային ապահովության առկայությամբ: Գրավի առարկա կարող է հանդիսանալ Ընկերության համար ընդունելի գույք, այդ թվում շենքեր-շինություններ, ավտոմեքենաներ, և այլն:
  • Տրամադրվող վարկի գումարը չի կարող գերազանցել Ընկերության Խորհրդի կողմից սահմանված վարկի գումար/գրավի գրավադրման արժեք հարաբերակցությունը: Գրավի գրավադրման արժեքը որոշվում է կողմերի համաձայնությամբ` անկախ լիցենզավորված գնահատողի կողմից տրամադրված գույքի գնահատման հաշվետվության հիման վրա: Գրավիգնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կատարվում ենվարկառուի (գրավատուի) կողմից: Ընկերությունը կարող էպահանջել նաև ապահովագրել գրավի առարկա գույքը` հիմք ընդունելով գույքի շուկայական արժեքը, որի հետ կապված ծախսերըիրականացվում են վարկառուի (գրավատուի) կողմից:  
  • Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է վարկավորման և գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկի տրամադրման (մերժման) մասին որոշման մասին վարկառուն տեղեկացվում է որոշումը կայացնելու պահից 1(մեկ) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը տրամադրվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահից 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում:
  • Ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը Ընկերությունը հաճախորդին տրամադրում է Վարկի էական պայմանների Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաստատված Կանոնակարգ 8/05-ի:
  • Վարկի տրամադրման մասին դրական որոշում կայացնելու գործոններից են`

- ոչ բացասական վարկային պատմությունը,

- վարկի բավարար ապահովման միջոցների առկայությունը

  • Վարկային հայտի մերժման հիմքերից են`

- բացասական վարկային պատմությունը,

- վարկի ապահովման միջոցների անբավարար/անընդունելի լինելը կամ դրանց բացակայությունը,

- ոչ ամբողջական փաստաթղթերի և/կամ անարժանահավատ տեղեկությունների ներկայացումը

  • Վարկի տրամադրման մասին դրական որոշում կայացնելուց հետո կնքվում են են վարկային և գրավի պայմանագրերը, որոնց ուժի մեջ մտնելուց հետո վարկը տրամադրվում է հաճախորդին:
  • Վարկի մարումները կարող են իրականացվել կանխիկ ձևով` Ընկերության դրամարկղում կամ անկանխիկ եղանակով` Ընկերության հաշվարկային հաշիվներին փոխանցելու միջոցով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
  • Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստրում և ՙԱՔՌԱ՚ Վարկային բյուրոյում, որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա:

Վերջին Թարմացում Ուրբաթ, 21 Հուլիս 2017 10:43