gototopgototop

ԲԼԵՍՍ - Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ԲԼԵՍՍ - Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ

  • Հիփոթեքային վարկերը տրամադրվում են 22 տարեկանից բարձր անձանց, որոնց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չի գերազանցի 65 տարեկանը:
  • Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով, կանխիկ և անկանխիկ եղանակով, միանվագ կամ փուլային ձևով, Ընկերության գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից:
  • Վարկերը տրամադրվում են հողամասերի (ոչ գյուղատնտեսական նշանակության) ձեռք բերման, բնակելի և ոչ բնակելի նշանակության շենքեր-շինությունների ձեռք բերման, կառուցման, բարեկարգման,վերակառուցման, վերանորոգման նպատակով:
  • Անշարժ գույքի ձեռք բերման համար տրամադրվող վարկի նվազագույն գումարը 1.500.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 25.000.000 ՀՀ դրամը: Անշարժ գույքի վերանորոգման համար տրամադրվող վարկի նվազագույն գումարը 800.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 15.000.000 ՀՀ դրամը:
  • Վարկի մարումը իրականացվում է հաճախորդի հետ համաձայնեցված գրաֆիկով: Վարկի մարման գրաֆիկով կարող է սահմանվել վարկի մայր գումարի մարման դադարի շրջան (grace period):
  • Վարկերի ապահովման առաջնային միջոց հանդիսանում է ձեռք բերվող կամ վերանորոգվող գույքը: Վարկի ապահովման միջոց կարող է հանդիսանալ նաև Ընկերության համար ընդունելի այլ գույք կամ երաշխավորություն:
  • Տրամադրվող վարկի գումարը չի կարող գերազանցել Ընկերության Խորհրդի կողմից սահմանված վարկի գումար/գրավի գրավադրման արժեք հարաբերակցությունը: Գրավի գրավադրման արժեքը որոշվում է կողմերի համաձայնությամբ` անկախ լիցենզավորված գնահատողի կողմից տրամադրված գույքի գնահատման հաշվետվության հիման վրա: Գրավի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի (գրավատուի) կողմից: Ընկերությունը կարող է պահանջել նաև ապահովագրել գրավի առարկա գույքը` հիմք ընդունելով գույքի շուկայական արժեքը, որի հետ կապված ծախսերը իրականացվում են վարկառուի (գրավատուի) կողմից:
  • Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկային պայմանագրով սահմանված վարկի անվանական տարեկան տոկոսադրույքով: Վարկի անվանական տարեկան տոկոսադրույքը կարող է փոփոխվել (վարկային պայմանագրով նախատեսված լինելու դեպքում) վարկի գործողության ընթացքում: Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի վրա և վճարվում են ամսական կտրվածքով:
  • Վարկի տրամադրման (մերժման) որոշումը կայացվում է վարկավորման և գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկի տրամադրման (մերժման) մասին որոշման մասին վարկառուն տեղեկացվում է 1(մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վարկի տրամադրման մասին դրական որոշում կայացնելու գործոններից են`

- վարկառուի վարկունակության վերլուծության դրական արդյունքները,

- ոչ բացասական վարկային պատմությունը,

- վարկի ապահովման միջոցների առկայությունը

  • Վարկային հայտի մերժման հիմքերից են`

- վարկառուի վարկունակության վերլուծության բացասական արդյունքները,

- բացասական վարկային պատմությունը,

- վարկի ապահովման միջոցների անբավարար/անընդունելի լինելը կամ դրանց բացակայությունը,

- ոչ ամբողջական փաստաթղթերի և/կամ անարժանահավատ տեղեկությունների ներկայացումը

  • Վարկի տրամադրման մասին դրական որոշում կայացնելուց հետո կնքվում են վարկային և գրավի պայմանագրերը, որոնց ուժի մեջ մտնելուց հետո վարկը տրամադրվում է հաճախորդին:
  • Վարկի մարումները կարող են իրականացվել կանխիկ ձևով` Ընկերության դրամարկղում կամ անկանխիկ եղանակով` Ընկերության հաշվարկային հաշիվներին փոխանցելու միջոցով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
  • Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստրում և ՙԱՔՌԱ՚ Վարկային բյուրոյում, որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա:
  • Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Վերջին Թարմացում Չորեքշաբթի, 15 Նոյեմբեր 2017 00:39