Պաշտոնի անվանում
|
Վարկային մասնագետ
|
Պահանջներ
|
- հաճախորդների ներգրավման, վարկերի տրամադրման ու սպասարկման, խնդրահարույց վարկերի հետ աշխատանքային հմտություններ,
- ֆինանսական վերլուծություններ կատարելու հմտություններ,
- վարկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն,
- համակարգչային ընդհանուր գիտելիքներ
|
Աշխատանքային պարտականություններ
|
- վարկավորմանը վերաբերող աշխատանքների իրականացում, ներառյալ հաճախորդների ընտրություն, վարկային հայտերի ուսումնասիրություն, վարկային գործարքի պատշաճ փաստաթղթավորում և ձևակերպում, վարկի ընթացիկ սպասարկում,
- վարկային կազմակերպության վարկատեսակների առաջխաղացման ապահովում, նոր հաճախորդների ներգրավում,
- աշխատանքներ խնդրահարույց վարկերի հետ,
- տեղային վարկային շուկայի մշտադիտարկում, ուսումնասիրություն, դրա հիման վրա առաջարկությունների ներկայացում,
- վարկային գործառույթներին վերաբերող առաջարկությունների, վերլուծությունների ու ուսսումնասիրությունների ներկայացում, հաշվետվությունների, տեղեկանքների կազմում և ներկայացում
|
Պաշտոնի անվանում
|
Հաշվապահ-գանձապահ
|
Պահանջներ
|
- հաշվապահական հաշվառման բնագավառում գիտելիքներ,
- դրամարկղային գործառնությունների բնագավառում աշխատանքային հմտություններ,
- հաճախորդների ներգրավման հմտություններ,
- համակարգչային ընդհանուր գիտելիքներ
|
Աշխատանքային պարտականություններ
|
- մասնաճյուղի հաշվարկա-դրամարկղային գործոռույթների իրականացում,
- հաճախորդների վարկերի տրամադրումների, մարումների, ապահովման միջոցների հաշվապահական ձևակերպումներ,
- մասնաճյուղի անկանխիկ փոխանցումների իրականացում,
- կանխիկ դրամական միջոցների և այլ արժեքների հետ աշխատանք
|
Պաշտոնի անվանում
|
Ոսկերիչ-մասնագետ
|
Պահանջներ
|
- ոսկու գնահատման բնագավառում մասնագիտական աշխատանքային փորձ,
- հաճախորդներ ներգրավելու, հաճախորդների հետ շփվելու ունակություններ,
- համակարգչային ընդհանուր գիտելիքներ
|
Աշխատանքային պարտականություններ
|
- գրավադրման ներկայացված ոսկյա իրերի գնահատում` ոսկյա իրերի իսկության ստուգում, հարգորոշում, իրերի ընդհանուր և մաքուր (միայն ոսկու պարունակությունը) քաշի որոշում,
- գրավադրվող ոսկյա իրերի հաշվառում և փաթեթավորում,
- ոսկյա իրերի գնահատման աշխատանքների արդյունքով համապատասխան տվյալների կազմում և համակարգչային ծրագիր մուտքագրում,
- բռնագանձված ոսկա իրերի իրացման հետ կապված աշխատանքներին մասնակցություն, ոսկու շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրում և ներկայացում:
|
Կապ
|
Հետաքրքրված անձինք ռեզյումեները կարող են ուղարկել հետևյալ հասցեին` info@bless.am:
|
Այլ
|
Հարցազրույցի կհրավիրվեն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:
|
Վերջնաժամկետ
|
28.04.2023թ
|