Առանց գրավի-պարզ պլուս անկանխիկ

  • Անվանում Առանց գրավի-պարզ պլուս  (անկանխիկ ֆինանսական հոսքերով ապահովված)
    Նպատակ սպառողական
    Պայմանները սահմանող մարմին «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Վարչության 16.04.2018թ-ի թիվ 373 որոշում
    Պայմանների գործողության ժամկետ Սկսած 25.04.2018թ-ից
    Ձևակերպման վայր «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակ, «Ալավերդյան», «Նոր Նորք», «Ստեփանակերտ»,  «Աջափնյակ»մասնաճյուղեր
    Արժույթ ՀՀ դրամ
    Տրամադրման ձև Կանխիկ, միանվագ վարկի ձևով, կամ

    Կանխիկ, վերականգնվող վարկային գծի ձևով

    ՎԱՐԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ I տարբերակ (փուլ) II տարբերակ (փուլ) III տարբերակ (փուլ)
    Վարկի գումար 450.000 ՀՀ դրամ 550.000 ՀՀ դրամ 650.000 ՀՀ դրամ
    Մարման Ժամկետներ 30 ամիս 30 ամիս 36 ամիս
    Տարեկան անվանական տոկոսադրույք 21 % 21 % 21 %
    Տարեկան փաստացի տոկոսադրույքն  27,7 %  27,6 %  27,6 %
    Վարկային հայտի ուսումնասիրության վճար 1.700 դրամ 1.700 դրամ 1.700 դրամ
    Վարկի տրամադրման միանգամյա ծառայության վճար 3.5 %

    /տրված վարկի գումարից/

    3.5 %

    /տրված վարկի գումարից/

    3.5 %

    /տրված վարկի գումարից/

    Վարկի և տոկոսագումարների վճարման եղանակ 1.ՄԻԱՆՎԱԳ ՎԱՐԿԻ ԴԵՊՔՈՒՄ` ԱՆՈՒԻՏԵՏԱՅԻՆ` վարկի  և տոկոսագումարի  ամենամսյա հավասարաչափ գումարով   վճարում

    2.ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ ԴԵՊՔՈՒՄ`յուրաքանչյուր ամիս միայն տոկոսագումարները, և վարկի գումարը ժամկետի վերջում վճարելու եղանակով:

    1.ՄԻԱՆՎԱԳ ՎԱՐԿԻ ԴԵՊՔՈՒՄ` ԱՆՈՒԻՏԵՏԱՅԻՆ` վարկի  և տոկոսագումարի  ամենամսյա հավասարաչափ գումարով   վճարում

    2.ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ ԴԵՊՔՈՒՄ`յուրաքանչյուր ամիս միայն տոկոսագումարները, և վարկի գումարը ժամկետի վերջում վճարելու եղանակով:

    1.ՄԻԱՆՎԱԳ ՎԱՐԿԻ ԴԵՊՔՈՒՄ` ԱՆՈՒԻՏԵՏԱՅԻՆ` վարկի  և տոկոսագումարի  ամենամսյա հավասարաչափ գումարով   վճարում

    2.ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ ԴԵՊՔՈՒՄ`յուրաքանչյուր ամիս միայն տոկոսագումարները, և վարկի գումարը ժամկետի վերջում վճարելու եղանակով:

    Վարկի մարման դադարի շրջան չի նախատեսվում
    Տոկոսագումարների հաշվարկման կարգ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով
    Անվանական տոկոսադրույքի փոփոխություն Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ է պայմանագրի գործողության  ընթացքում
    ժամկետանց վարկի տոկոսադրույք տարեկան 24%
    Ժամկետանց տոկոսագումարի տույժ օրական 0.13%
    Պարտքի գանձման հերթականություն Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար
    Վարկի վաղաժամկետ մարում Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր և տուգանքներ չեն սահմանվում:Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են  վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Ընկերության եկամուտը ձևավորող վճարները:

     

    ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
    Վարկի տրամադրման դրական գործոններ ներկայացված հայտը համապատասխանում  է սահմանված պայմաններին ու պահանջներին,

    Ընկերության համար ընդունելի է հաճախորդի վարկային ծանրաբեռնվածությունը,

    հաճախորդի եկամուտները գնահատվել են հիմնավոր և կայուն

    Վարկի մերժման գործոններ ներկայացված հայտը չի համապատասխանում սույն վարկատեսակի համար սահմանված պայմաններին ու պահանջներին,

    հաճախորդը /իր հետ փոխկապակցված անձինք/, Ընկերության կարծիքով, խիստ ծանրաբեռնված է վարկային  պարտավորություններով,

    հաճախորդի եկամուտները, Ընկերության կողմից գնահատվել են ոչ հիմնավոր և/կամ ոչ կայուն,

    վարկի իրական շահառուն այլ անձ է

    Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկային հայտը /ներառյալ պահանջվող փաստաթղթերը/  ներկայացնելու օրվա ընթացքում
    Հաճախորդի հետ հաղորդակցման կարգ Հաճախորդի ընտրությամբ` փոստով, էլ.փոստով, Ընկերության գրասենյակում:
    Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է Ձեզ 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
    Վարկի քաղվածքների (կրկնօրինակների), այլ տեղեկությունների տրամադրման կարգն ու ժամկետները Վարկի քաղվածքները (կրկնօրինակները), այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար, մեկամսյա պարբերականությամբ, հաճախորդի նախընտրած եղանակով
    Մտածելու ժամանակ Վարկառուն իրավունք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում` վճարելով վարկի օգտագործման համար տոկոսներ, հաշվարկված վարկային պայմանագրում նշված տարեկան փաստացի տոկոսադրույքով:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ՍՏՈՐԵՎ:

    Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի»:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

  • Հաճախորդի տարիքային սահմանափակումներ 22 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիներ, որոնք բնակվում և հաշվառված են ՀՀում:

    Վարկառուի տարիքը վարկի տրման օրվա դրությամբ չպետք է գերազանցի 63 տարեկանը:

    Պահանջները հաճախորդի վարկային պատմության, վարկունակության նկատմամբ Վարկի տրամադրման օրվա դրությամբ հաճախորդի գործող վարկերն ու երաշխավորությունները պետք է դասակարգված լինեն որպես «ստանդարտ», չպետք է լինեն ժամկետանց և չունենան ժամկետանց տոկոսագումարի և տույժի պարտք:

    Հաճախորդի սպասարկվող և մարված վարկերը վերջին 12 ամսվա ընթացքում չպետք է դասակարգված լինեն «ստանդարտ» դասից ավելի խիստ դասով, իսկ ժամկետանց օրերի ընդհանուր քանակը վերջին 6 ամսում չպետք է գերազանցի 30 օրը:

    Հաճախորդը պետք է ունենա անկանխիկ եղանակով ստացվող* կայուն եկամտի աղբյուր: Հաճախորդի  եկամուտների փաստացի ստացման հաճախականությունը պետք է լինի ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, իսկ աշխատանքային անընդմեջ ստաժը /հիմնական եկամտի ստացման այլ աղբյուրի դեպքում` փաստացի ստացման տևողությունը/ ոչ պակաս 4 ամսից:

    Հաճախորդը պետք է բավարարի Ընկերության իրավասու մարմնի որոշմամբ սահմանված  վարկային ռիսկի/վարկարժանության/ գնահատականին:

    *Սույն պայմանների իմաստով այլ անձանցից բանկային կամ այլ համակարգերով ստացված փոխանցումները չեն դիտարկվում են որպես անկանխիկով ստացվող եկամուտներ:

    Ապահովագրության պահանջ Չի պահանջվում

     

    ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

    Վարկի ապահովման միջոցներ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԳՐԱՎԻ
    Երաշխավորի պահանջ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ

  • Արտոնություններ Սույն վարկատեսակի շրջանակներում վարկ ստացած և պատշաճ սպասարկած  հաճախորդը կարող է ստանալ սույն վարկատեսակի  հաջորդ փուլերով  նախատեսված  վարկի գումարը` հաճախորդի վարկարժանության միավորները  ակնկալվող վարկի փուլի համար սահմանված  նվազագույն միավորից 50 միավորով ցածր լինելու դեպքում:

    Այս դեպքում վարկի տոկոսադրույքը կարող է նվազեցվել գործող տոկոսադրույքից 2 տոկոսային կետով, իսկ  վարկի տրամադրման միանգամյա վճարը` 1 տոկոսային կետով:

     Սույն պայմանների իմաստով պատշաճ սպասարկված է  համարվում այն վարկը, որը սպասարկվել է առնվազն 5 ամիս և դրա գծով կատարվել է առնվազն 4  ընթացիկ վճարում, իսկ վարկի գծով ընդհանուր ժամկետանց օրերի քանակը չի գերազանցել  վարկի սպասարկման ժամանակահատվածում ժամանակացույցով սահմանված վճարման օրերի քանակը, սակայն ոչ ավել քան 20 օրը:

     Վարկի տոկոսադրույքը կարող է նվազեցվել մինչև 2 տոկոսային կետով և/կամ վարկի տրամադրման միանվագ ծառայության վճարը նվազեցվել 0.5 տոկոսային կետով, եթե հաճախորդը /իր հետ փոխկապակցված անձը/ Ընկերությունում ունի Ոսկի-պարզ կամ Ոսկի-պարզ-պլյուս (110%-ից ոչ ավել)  վարկատեսակով գործող վարկ:

     Վերաֆինանսավորվող վարկի համար կարող է սահմանվել գործող տոկոսադրույքից մինչև 2%-ով ցածր տոկոսադրույք և/կամ վարկի տրամադրման միանվագ վճարը նվազեցվել 1 %-յին կետով:

  • Անհրաժեշտ փաստաթղթեր Անձնագիր /նույնականացման քարտ/,

    Հանրային ծառայությունների համարանիշ (սոց. քարտ)

    Եկամուտները հավաստող փաստաթղթեր

    Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ
    Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ

  •  

 

⚠️ Ուշադրություն.
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
⚠️ Ուշադրություն.
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Թարմացված է` 24.10.2019 14:42

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: