ԳՈՒՅՔԻ ԳՆՈՒՄ /բնակելի/

  • Անվանում

      ՀԻՓՈԹԵՔ ԳՆՈՒՄ /բնակելի գույքի գնում/

    Նպատակ   Բնակելի անշարժ գույքի ձեռք բերում, կառուցում
    Պայմանները սահմանող մարմին «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի 11.12.2023թի թիվ 17 որոշում
    Պայմանների գործողության ժամկետ Սկսած 18.12.2023թից
    Ձևակերպման վայր «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակ,  մասնաճյուղեր
    Արժույթ ՀՀ դրամ
    Տրամադրման ձև անկանխիկ  (միանվագ կամ փուլային)
    Նվազագույն գումար  5.000.000 ՀՀ դրամ 
    Առավելագույն գումար  50.000.000 ՀՀ դրամ 
    Մարման ժամկետներ  15 տարի՝ 12.000.000 ՀՀ դրամ գումարը գերազանցող վարկերի համար,

    12 տարի՝ մինչև 12.000.000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար

    Վարկի տարեկան անվանական ու փաստացի տոկոսադրույքները և ծառայության միանվագ վճարը

    Վարկի գումար /ՀՀ դրամ/ Տարեկան անվանական տոկոսադրույք Վարկի տրամադրման ծառայության վճար /% տրվող վարկի գումարից/ Տարեկան փաստացի տոկոսադրույք
     12.000.0001- 50.000.000 13,7 0.7 14,77
    5.000.000- 12.000.000 14,2 0.7 15,42

     

    Վարկի և տոկոսագումարների վճարման եղանակ Վարկի մարման եղանակ՝ ամենամսյա (հավասարաչափ կամ ոչ հավասարաչափ)

    Տոկոսագումարների վճարման եղանակ՝ ամենամսյա

    Վարկի մարման դադարի շրջան կարող է սահմանվել  վարկի մայր գումարի դադարի շրջան, ոչ ավել, քան տրամադրվող վարկի ընդհանուր ժամկետի 1/5-ը
    Տոկոսագումարների հաշվարկման կարգ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով
    Անվանական տոկոսադրույքի փոփոխություն Վարկի անվանական տոկոսադրույքը պայմանագրի գործողության ընթացքում մնում է անփոփոխ` հաստատուն
    ժամկետանց վարկի տոկոսադրույք տարեկան 24%
    Ժամկետանց տոկոսագումարի տույժ օրական  0,13%
    Պարտքի գանձման հերթականություն Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար
    Վարկի վաղաժամկետ մարում Վարկի վաղաժամկետ մարման համար պայմանագրային առաջին երեք տարիներին Ընկերության պահանջով կարող է սահմանվել է տուգանգ, հետևյալ չափերով՝ 1-ին տարի — վաղաժամկետ մարված գումարի 0,6%-ի չափով, 2-րդ տարի — վաղաժամկետ մարված գումարի 0,4%-ի չափով, 3-րդ տարի — վաղաժամկետ մարված գումարի 0,2%-ի չափով:

    Տուգանք չի սահմանվում այն դեպքում, երբ Վարկառուն պայմանագրային տարվա որևէ պահի վաղաժամկետ մարում է այդ պայմանագրային տարվա համար մարման ժամանակացույցի համաձայն մարման ենթակա Վարկի մայր գումարը:

    Սույն կետի կիրառման նպատակով պայմանագրային տարի է համարվում Պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը:

     Օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են  վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Ընկերության եկամուտը ձևավորող վճարները: Վարկի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուի ընտրությամբ` ա/վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն նվազեցվում է ամսական վճարումների չափը` թողնելով վարկի մարման ժամկետն անփոփոխ, կամ բ/նվազեցվում է վարկի մարման ժամկետը` ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:

     

    ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
    Վարկի տրամադրման դրական գործոններ ներկայացված հայտը համապատասխանում  է սահմանված պայմաններին ու պահանջներին,

    վարկառուի վարկունակության վերլուծության դրական արդյունքը,

    Ընկերության համար ընդունելի է հաճախորդի վարկային պատմությունն ու վարկային ծանրաբեռնվածությունը,

    Ընկերության համար ընդունելի է վարկի ապահովման միջոցը

    Վարկի մերժման գործոններ ներկայացված հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին,

    վարկառուի վարկունակության վերլուծության բացասական արդյունքը,

    հաճախորդի բացասական վարկային պատմությունը,

    հաճախորդը, Ընկերության կարծիքով, խիստ ծանրաբեռնված է վարկային և այլ անձանց նկատմամբ պարտավորություններով,

    Ընկերության համար ընդունելի չէ վարկի ապահովման միջոցը,

    վարկի իրական շահառուն այլ անձ է

    Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկի տրման (մերժման) որոշման կայացման ժամկետ2 աշխատանքային օր /պահանջվող ամբողջ փաստաթղթերը ներկայացնելուց հետո/

    Որոշման մասին Հաճախորդին տեղեկացնելու ժամկետ1 աշխատանքային օր   /որոշման կայացումից հետո/

    Վարկը  տրամադրելու ժամկետ — 5 աշխատանքային օր /հաճախորդի կողմից վարկի պայմաններին համաձայնելուց հետո/

    Ընկերությունը պարտավոր է 7 օր առաջ տրամադրել Ձեզ վարկի առաջարկը, ընձեռելով Ձեզ 7 օր մտածելու ժամանակ: 

    Հաճախորդի հետ հաղորդակցման կարգ Հաճախորդի ընտրությամբ` փոստով, էլ.փոստով, Ընկերության գրասենյակում:
    Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է Ձեզ 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
    Վարկի քաղվածքների (կրկնօրինակների), այլ տեղեկությունների տրամադրման կարգն ու ժամկետները Վարկի քաղվածքները տրամադրվում են անվճար, մեկամսյա պարբերականությամբ, հաճախորդի նախընտրած եղանակով:
    Այլ տեղեկությունները տրամադրվում են համաձայն Ընկերության ,,Այլ ծառայությունների սակագներ,,-ի /հրապարակվում են www.bless.am կայքում՝ Այլ ծառայություններ-Այլ սակագներ հղմամբ/

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ՍՏՈՐԵՎ:

    Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի»:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

  • Հաճախորդի տարիքային սահմանափակումներ Վարկառուի նվազագույն տարիք22 տարին լրացած

    Վարկառուի, Գրավատուի առավելագույն տարիք /վարկի մարման վերջնաժամկետի դրությամբ/   —  68 տարեկան

    Երաշխավորի պահանջ Վարկային հայտի առանձնահատկություններից ելնելով, որոշ դեպքերում կարող են պահանջվել երաշխավորներ
    Ապահովագրության պահանջ Չի պահանջվում

     

    ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

    Վարկի ապահովման միջոցներ Գրավ` անշարժ գույք /անշարժ գույքի գնման կամ կառուցման իրավունք/, որն Ընկերության համար ունի բավարար լիկվիդայնության /իրացվելիության/ աստիճան.

    Գլխամասային գրասենյակի համար` ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույք,

    մասնաճյուղերի համար` Երևանում, երևանամերձ տարածքներում և վարկ տրամադրող մասնաճյուղի տեղակայման տարածաշրջանում գտնվող անշարժ գույք

    Գրավի առարկա կարող է հանդիսանալ ինչպես վարկի գումարով գնվող/կառուցվող/, այնպես էլ այլ անշարժ ու շարժական գույք:

    Վարկի գումար/գրավի գրավադրման արժեք առավելագույն հարաբերակցություն բնակելի նշանակության շենքշինություններ —  80%

    առևտրային, արտադրական, հասարակական նշանակության շենք-շինություններ — 75%

    հողամասեր  — 70%

    Կանխավճարի նվազագույն չափ 20% (կախված գրավի տեսակից): Կանխավճար կարող է չպահաջվել կամ պահանջվել ավելի քիչ` լրացուցիչ գույք գրավադրելու դեպքում:   
    Գրավադրման հետ կապված ծախսեր Գրավ դրվող գույքը ենթակա է գնահատման, իսկ գրավի պայմանագիրը` նոտարական վավերացման և պետական գրանցման: Գրավադրման հետ կապված անհրաժեշտ բոլոր ծախսերը` գույքի գնահատման, նոտարական վավերացման և պետական գրանցման, կատարվում են հաճախորդի կողմից:

  • Արտոնություններ Վերաֆինանսավորվող (այլ վարկատուներից տեղափոխվող) կամ Ընկերությունում դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների (նրանց ընտանիքի անդամների, այլ փոխկապակցված անձանց) կամ ելնելով ձեռք բերվող գույքի առանձնահատկություններից (նորակառույց կամ կառուցվելիք շենքում անշարժ գույքի գնում կամ նոր անշարժ գույքի կառուցում, ներառյալ դրա նպատակով հողամասի գնում) վարկային հայտերը կարող են բավարարվել հետևյալ պայմաններով՝

    Նվազագույն տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով,

    Վարկի տրամադրման միանվագ ծառայության վճարի 50%-ով ցածր սակագնով,

    Վարկի գումար/գրավի իրացվելի արժեք առավելագույն հարաբերակցությունը կարող է սահմանվել 10 տոկոսային կետով բարձր,ինչպես նաև 10 տոկոսային կետով նվազեցվել կանխավճարի չափը,

    Վարկի մարման ընդհանուր ժամկետը կարող է սահմանվել գործող պայմաններով սահմանված ժամկետից 24 ամիս երկար:

  • Անհրաժեշտ փաստաթղթեր Հաճախորդի անձնագիր և ՀԾՀ կամ նույնականացման քարտ, ամուսնական կարգավիճակը հիմնավորող փաստաթուղթ

    Հաճախորդի եկամուտը հիմնավորող փաստաթղթեր

    Հաճախորդի և իր ընտանիքի անդամների վարկային պատմությունը նկարագրող փաստաթղթեր

    Գույքի ձեռք բերման և գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր

    Վարկի գծով երաշխավորի առկայության դեպքում` երաշխավորության հետ կապված փաստաթղթեր

    Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ
    Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ

  •  

 

⚠️ Ուշադրություն.
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
⚠️ Ուշադրություն.
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Նախորդ մեկ տարվա սակագներ
Թարմացված է` 22.01.2024 10:52