Ընդհանուր տեղեկություններ

«ԲԼԵՍՍ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Խորհրդի 17.04.2007թ-ի թիվ 115Ա որոշմամբ (լիցենզիա` թիվ 18գրանցման վկայական` թիվ 18):

Ընկերությունն իր ծառայությունները մատուցում է գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի միջոցով:

Ընկերության գլխամասային գրասենյակի հասցեն է` ՀՀ, քաղաք Երևան, Կոմիտասի պողոտա, 1 շենք, թիվ 274/1 տարածք:

Ընկերության մասնաճյուղերի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ, այցելելով կայքի «Մասնաճյուղեր» բաժինը:

Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները առևտրային (ձեռնարկատիրական) և սպառողական վարկերի, հիփոթեքային վարկերի և երաշխիքների տրամադրումն է: Ընկերության վարկային գործունեության կարևորագույն թիրախային խումբ են հանդիսանում տնտեսության տարբեր ճյուղերում տնտեսավարող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները:

Ընկերության կողմից տրամադրվող վարկատեսակներում նախատեսված են նաև սպառողական վարկեր` ֆիզիկական անձանց տարբեր կենցաղային խնդիրների լուծման, անձնական օգտագործման գույքի և այլ պարագաների ձեռքբերման նպատակով:

Ընկերության գործունեության աշխարհագրությունը ընդգրկում է Երևան քաղաքը, ՀՀ մարզերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Թարմացված է` 20.08.2020 15:04