ՈՍԿԻ-ՊԱՐԶ

  • Վարկատեսակ ՈՍԿԻ-ՊԱՐԶ  —  ոսկու գրավով ապահովված
    Նպատակ

    սպառողական

    Պայմանները սահմանող մարմին

    «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Վարչության 11.07.2019թ-ի թիվ  117 որոշում

    Պայմանների գործողության ժամկետ Սկսած  15.07.2019թ-ից
    Ձևակերպման վայր «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակ, մասնաճյուղեր
    Արժույթ ՀՀ դրամ
    Տրամադրման ձև միանվագ, կանխիկ
    Նվազագույն գումար 20.000 ՀՀ դրամ — ԴԻՍԿՈՆՏԱՅԻՆ (ամբողջ տոկոսագումարները վարկի տրման պահին վճարում) եղանակի դեպքում

    70.000 ՀՀ դրամ — ՄԻԱՅՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐ (յուրաքանչյուր ամիս միայն տոկոսագումարների վճարում) եղանակի դեպքում

    100.000 ՀՀ դրամ — ԱՆՈՒԻՏԵՏԱՅԻՆ (վարկի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ գումարով վճարում) եղանակի դեպքում

    Առավելագույն գումար չի սահմանվում
    Առավելագույն ժամկետներ 18 — 48 ամիս, կախված վարկի գումարից և պարտավորությունների կատարման եղանակից
    Նվազագույն տարեկան անվանական տոկոսադրույքներ ԴԻՍԿՈՆՏԱՅԻՆ եղանակի դեպքում ԱՆՈՒԻՏԵՏԱՅԻՆ կամ ՄԻԱՅՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐ եղանակների դեպքում
    14% — 1.000.000 ՀՀ դրամ գումարից ավել վարկերի համար

     15% — 500.001–1.000.000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար

     16% — մինչև 500.000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար

    15% — 1.000.000 ՀՀ դրամ գումարից ավել վարկերի համար

     16% — 500.001–1.000.000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար

     17% — մինչև 500.000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար

    Տարեկան փաստացի տոկոսադրույք 16,1-21,9%
    Վարկի և տոկոսագումարների վճարման եղանակ ԴԻՍԿՈՆՏԱՅԻՆ (ամբողջ տոկոսագումարները վարկի տրման պահին, վարկը` ժամկետի վերջում վճարում) կամ

    ՄԻԱՅՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐ (յուրաքանչյուր ամիս միայն տոկոսագումարներ, վարկը` ժամկետի վերջում վճարում) կամ

    ԱՆՈՒԻՏԵՏԱՅԻՆ (վարկի և տոկոսագումարի ամենամսյա հավասարաչափ գումարով վճարում)

    Վարկի մարման դադարի շրջան չի նախատեսվում
    Տոկոսագումարների հաշվարկման կարգ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով
    Անվանական տոկոսադրույքի փոփոխություն Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ է պայմանագրի գործողության ողջ ընթացքում
    Ծառայության միանվագ վճար Վարկի գումարի 0,5%-ի չափով, բայց ոչ պակաս 1.000 ՀՀ դրամից և ոչ ավել 2.900 ՀՀ դրամից
    Ժամկետանց վարկի տոկոսադրույք տարեկան 24%
    Ժամկետանց տոկոսագումարի տույժ Ժամկետանց տոկոսագումարի 0.1%-ի չափով` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար
    Պարտքի գանձման հերթականություն Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար
    Վարկի վաղաժամկետ մարում Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր և տուգանքներ չեն սահմանվում: Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են  վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Ընկերության եկամուտը ձևավորող վճարները:

     

    ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
    Վարկի տրամադրման դրական գործոններ ներկայացված հայտը համապատասխանում է սահմանված պայմաններին ու պահանջներին
    Վարկի մերժման գործոններ ներկայացված հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին
    Ընկերության մասնագետի կարծիքով, գրավադրման ներկայացված իրերը բավարար կամ ընդունելի չեն,վարկի իրական շահառուն այլ անձ է,հաճախորդը ունի ժամկետանց պարտավորություններ կամ նախկինում անպատշաճ է կատարել իր վարկային պարտավորությունները
    Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկային հայտը /ներառյալ պահանջվող փաստաթղթերը/ ներկայացնելու օրվա ընթացքում
    Հաճախորդի հետ հաղորդակցման կարգ Հաճախորդի ընտրությամբ` փոստով, էլ.փոստով, Ընկերության գրասենյակում:
    Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է Ձեզ 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
    Վարկի քաղվածքների (կրկնօրինակների), այլ տեղեկությունների տրամադրման կարգն ու ժամկետները Վարկի քաղվածքները (կրկնօրինակները), այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար, մեկամսյա պարբերականությամբ, հաճախորդի նախընտրած եղանակով
    Գրավը վերադարձնելու ժամկետ Վարկի ամբողջական մարումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:
    Մտածելու ժամանակ Վարկառուն իրավունք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում` վճարելով վարկի օգտագործման համար տոկոսներ, հաշվարկված վարկային պայմանագրում նշված տարեկան փաստացի տոկոսադրույքով:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ՍՏՈՐԵՎ:

    Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի»:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

  • Հաճախորդի տարիքային սահմանափակումներ Չի սահմանվում
    Երաշխավորի պահանջ Չի պահանջվում
    Ապահովագրության պահանջ Չի պահանջվում
    Եկամուտների պահանջ Չի պահանջվում

     

    ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

    Վարկի ապահովման միջոցներ Գրավ` ոսկյա իրեր, ձուլակտորներ, որոնք ընդունվում և գնահատվում են որպես ջարդոն
    Վարկի գումար/գրավի գրավադրման առավելագույն արժեք հարաբերակցություն 100%
     

     

    Ոսկու 1 (մեկ) գրամի գրավադրման արժեքները ըստ հարգերի և վարկի տոկոսագումարների վճարման եղանակների /ՀՀ դրամ/

     

     

    Ոսկու հարգ ԴԻՍԿՈՆՏԱՅԻՆ եղանակի դեպքում ԱՆՈՒԻՏԵՏԱՅԻՆ կամ ՄԻԱՅՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐ եղանակների դեպքում

    500

    9.150

    9.150

    550

    10.150

    10.150

    560

    13.150

    13.150

    583

    13.750

    13.750

    750

    17.250

    17.250

    860

    19.750

    19.750

    900

    20.750

    20.750

    958

    22.250

    22.250

    999

    23.250

    23.250

    Գրավադրման հետ կապված ծախսերը

    Բացակայում են

  • Արտոնություններ Վերաֆինանսավորված (այլ վարկատուից տեղափոխված) վարկերի համար – ՀՀ դրամով տրված վարկի տարեկան տոկոսադրույքից 1%ով ցածր կամ պայմաններով սահմանված տոկոսադրույքներով:

    Վերաֆինանսավորված (այլ վարկատուից տեղափոխված) վարկերի համար վարկի տրամադրման վճարը սահմանվում է` 1.000 ՀՀ դրամ:

  • Անհրաժեշտ փաստաթղթեր Անձնագիր  /նույնականացման քարտ/,

    Հանրային ծառայությունների համարանիշ (սոց. քարտ)

    Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ
    Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ

  •  

    Վարկի ձևակերպման վայրը «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղ
    Վարկատեսակ «ՈՍԿԻՊԱՐԶ» (միայն ոսկու գրավով  ապահովված)
    Պայմանները սահմանող մարմինը, որոշումը «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Վարչության 14.01.2019թի թիվ 004 որոշում
    Պայմանների գործողության ժամկետը Սկսած 17.01.2019թից
    Վարկի նվազագույն տարեկան անվանական տոկոսադրույքները ԴԻՍԿՈՆՏԱՅԻՆ եղանակի դեպքում ԱՆՈՒԻՏԵՏԱՅԻՆ կամ ՄԻԱՅՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐ   եղանակների դեպքում
    13% 14% — 1.000.000 ՀՀ դրամ գումարից ավել վարկերի համար

     15% — 500.001–1.000.000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար

     16% — մինչև 500.000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար

    Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքների միջակայքը 15,1 – 19,9%
    Ծառայության միանվագ վճարները 1.000 ՀՀ դրամմինչև 500.000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար

    2.000 ՀՀ դրամ – 500.000 ՀՀ դրամը գերազանցող վարկերի համար

 

⚠️ Ուշադրություն.
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
⚠️ Ուշադրություն.
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Թարմացված է` 20.02.2020 17:47