ԱԳՐՈ-ԳԵՐՓՈՔՐ

  • Վարկատեսակի անվանումը

    «ԱԳՐՈ-ԳԵՐՓՈՔՐ» (գույքի գրավով կամ երաշխավորությամբ և ֆինանսական հոսքերով ապահովված)

    Վարկի նպատակը

    գյուղատնտեսական

    Պայմանները սահմանող մարմինը, որոշումը

    «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի «16» «հունվարի» 2026թ-ի թիվ 01 որոշում

    Պայմանների գործողության ժամկետը

    Սկսած «02» «փետրվարի» 2026թ-ից

    Վարկի ձևակերպման վայրը

    «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ գլխամասային գրասենյակ, մասնաճյուղեր

    Վարկի արժույթը

    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

    Վարկի տրամադրման ձևը

    Անկանխիկ (միանվագ, փուլային, վերականգնվող կամ չվերականգնվող վարկային գիծ)

    Վարկի նվազագույն գումարը

    500.000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար)

    Վարկի առավելագույն գումարը

    5.000.000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար)

    Վարկի առավելագույն ժամկետը

    7 տարի – 2.000.000 ՀՀ դրամ գումարը գերազանցող վարկերի համար

    4 տարի – մինչև 2.000.000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար

    Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքները և ծառայության միանվագ վճարը

    Վարկի գումար /ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար/

    Տարեկան անվանական նվազագույն
    տոկոսադրույք

    Տարեկան փաստացի տոկոսադրույքի
    միջակայք

    Վարկի տրամադրման ծառայության մեկանգամյա վճար /% տրվող վարկի գումարից/

    ՀՀ դրամով

    ԱՄՆ դոլարով

    ՀՀ դրամով

    ԱՄՆ դոլարով

    ՀՀ դրամով

    ԱՄՆ դոլարով

    2.000.000 — 5.000.000 /գրավով ապահովվված/

     

    16,9

    12,7

    18,27-18,86

    13,69-14,24

    0,9

    0,9

    500.000 — 2.000.000 /միայն երաշխավորություն/ներ/ով ու ֆիանանսական հոսքերով ապահովված/

    21,9

    16,7

    24,23-25,60

    18,03-19,29

    1,9

    1,9

    Վարկի և տոկոսագումարների վճարման եղանակը

    Վարկի մարման եղանակ – ամսական, եռամսյակային, կիսամյակային (հավասարաչափ կամ ոչ հավասարաչափ) Տոկոսագումարների վճարման եղանակ – ամենամսյա կամ եռամսյակային

    Վարկային գծի դեպքում մայր գումարի մարման եղանակ — ժամկետի վերջում, միանվագ

    Վարկի մարման դադարի շրջանը

    կարող է սահմանվել վարկի մայր գումարի դադարի շրջան

    Տոկոսագումարների հաշվարկման կարգը

    Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով

    Անվանական տոկոսադրույքի փոփոխությունը

    Վարկի անվանական տոկոսադրույքը պայմանագրի գործողության ընթացքում մնում է անփոփոխ

    Ժամկետանց վարկի տոկոսադրույքը

    տարեկան 24%

    Ժամկետանց տոկոսագումարի տույժը

    օրական 0,13%

    Պարտքի գանձման հերթականությունը

    Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար

    Վարկի վաղաժամկետ մարումը

    Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր և տուգանքներ չեն սահմանվում: Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Ընկերության եկամուտը ձևավորող վճարները:

    Վարկային գծի չօգտագործված մասի տարեկան տոկոսադրույք

    Վարկային պայմանագրով կարող է նախատեսվել վերականգնվող վարկային գծի չօգտագործվող մասի նկատմամբ տոկոսների հաշվարկ՝ մինչև 2% տարեկան դրույքաչափով

     

     

    ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
    Վարկի տրամադրման  դրական գործոնները — ներկայացված հայտը համապատասխանում  է սահմանված պայմաններին ու պահանջներին

    — վարկառուի վարկունակության վերլուծության դրական արդյունքը

    — Ընկերության համար ընդունելի է հաճախորդի վարկային պատմությունն ու վարկային ծանրաբեռնվածությունը

    — Ընկերության համար ընդունելի է վարկի ապահովման միջոցը

    Վարկի մերժման գործոնները — ներկայացված հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին 

    — վարկառուի վարկունակության վերլուծության բացասական արդյունքը 

    — հաճախորդի բացասական վարկային պատմությունը

    — հաճախորդը, Ընկերության կարծիքով, խիստ ծանրաբեռնված է վարկային և այլ անձանց նկատմամբ պարտավորություններով

    — Ընկերության համար ընդունելի չէ վարկի ապահովման միջոցը 

    — վարկի իրական շահառուն այլ անձ է

    Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկի տրման (մերժման) որոշման կայացման ժամկետ – 2 աշխատանքային օր /պահանջվող ամբողջ փաստաթղթերը ներկայացնելուց հետո/

    Որոշման մասին Հաճախորդին տեղեկացնելու ժամկետ – 1 աշխատանքային օր   /որոշման կայացումից հետո/

    Վարկը  տրամադրելու ժամկետ — 5 աշխատանքային օր /հաճախորդի կողմից վարկի պայմաններին համաձայնելուց հետո/

    Հաճախորդի հետ հաղորդակցման կարգը Հաճախորդի ընտրությամբ` էլ.փոստով, փոստով, Ընկերության գրասենյակում

    Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է հաճախորդին 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

    Վարկի քաղվածքների /կրկնօրինակների/, այլ տեղեկությունների տրամադրման կարգն ու ժամկետները Վարկի քաղվածքները մեկամսյա պարբերականությամբ էլեկտրոնային եղանակով տրամադրվում են անվճար: Քաղվածքների կրկնօրինակների կամ ամսական մեկ անգամից ավել քաղվածքների կամ տրամադրման այլ եղանակով կամ վարկի այլ տեղեկությունների համար գանձվում են վճարներ, համաձայն Ընկերության ,,Այլ ծառայությունների սակագներ,,-ի /հրապարակվում են www.bless.am կայքում՝ Այլ ծառայություններ-Այլ սակագներ հղմամբ/
    Մտածելու ժամանակ Վարկառուն իրավունք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում` վճարելով վարկի օգտագործման համար տոկոսներ, հաշվարկված վարկային պայմանագրում նշված տարեկան փաստացի տոկոսադրույքով:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!

    Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ՍՏՈՐԵՎ:

    Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» Կանոնակարգ 8/05-ի»:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

  • Հաճախորդի տարիքային սահմանափակումները Վարկառուի նվազագույն տարիք — 18 տարեկան

    Վարկառուի, Գրավատուի առավելագույն տարիք /վարկի մարման վերջնաժամկետի դրությամբ/  — 70 տարեկան

    Երաշխավորի պահանջը Գրավային ապահովման բացայկայության դեպքում երաշխավոր/ներ/ի առկայությունը պարտադիր է
    Ապահովագրության պահանջը Վարկային հայտի առանձնահատկություններից ելնելով, Ընկերությունը որոշ դեպքերում կարող է պահանջել ապահովագրել գրավ դրվող շարժական գույքը` ոչ պակաս, քան տրվող վարկի գումարի չափով:
    Եկամուտների պահանջ Առանց գրավային ապահովման վարկի տրամադրման դեպքում հաճախորդը պետք է հիմնավորի իր եկամուտներն ու ֆինանսական հոսքերը, գրավային ապահովմամբ վարկերի դեպքում եկամուտների հիմնավորում չի պահանջվում:

     

    ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

    Վարկի ապահովման միջոցները 1.գրավ` ՀՀ տարածքում գտնվող անշարժ և/կամ շարժական գույք, որն Ընկերության համար ունի բավարար լիկվիդայնության /իրացվելիության/ աստիճան, կամ
    2.մինչև 2,0 մլն. դրամ գումարով վարկերի համար ապահովում կարող են հանդիսանալ երաշխավորություն/ներ/ը և հաճախորդի բավարար ֆինանսական հոսքերը: Երաշխավոր/ներ/ը պետք է ունենա կայուն եկամուտ կամ սեփական անշարժ գույք:
    Վարկի գումար/գրավի գրավադրման արժեք առավելագույն հարաբերակցությունը Անշարժ գույքի դեպքում — 70%
    Շարժական գույքի դեպքում — 55%
    Գրավադրման հետ կապված ծախսերը Գրավ դրվող անշարժ գույքը ենթակա է գնահատման, իսկ անշարժ գույքի գրավի պայմանագիրը` նոտարական վավերացման և պետական գրանցման: Շարժական գույքը ենթակա է պետական գրանցման: Գրավադրման հետ կապված անհրաժեշտ բոլոր ծախսերը` գույքի գնահատման, նոտարական վավերացման և պետական գրանցման, կատարվում են հաճախորդի կողմից:

  • Անհրաժեշտ փաստաթղթերը — Հաճախորդի անձնագիր և ՀԾՀ կամ նույնականացման քարտ, ամուսնական կարգավիճակը հիմնավորող փաստաթուղթ

    — Հաճախորդի եկամուտը և կամ ոնեցվածքը հիմնավորող փաստաթղթեր /անհրաժեշտության դեպքում/

    — Հաճախորդի և իր ընտանիքի անդամների վարկային պատմությունը նկարագրող փաստաթղթեր 

    — Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր

    — Վարկի գծով երաշխավորի առկայության դեպքում` երաշխավորության հետ կապված փաստաթղթեր

    Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ
    Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ

  • Արտոնությունները Վերաֆինանսավորվող (այլ վարկատուներից տեղափոխվող) կամ Ընկերությունում դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների (նրանց ընտանիքի անդամների, այլ փոխկապակցված անձանց) վարկային հայտերը կարող են բավարարվել հետևյալ պայմաններով՝

    — Նվազագույն տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով,

    — Վարկի տրամադրման միանվագ ծառայության վճարի 50%-ով ցածր սակագնով,

    -Վարկի գումար/գրավի իրացվելի արժեք առավելագույն հարաբերակցությունը կարող է սահմանվել 10 տոկոսային կետով բարձր,

    -Վարկի մարման ընդհանուր ժամկետը կարող է սահմանվել գործող պայմաններով սահմանված ժամկետից 12 ամիս երկար:

    Եթե վերաֆինանսավորվող վարկը տրամադրված է վերը նշված տոկոսադրույքներից ավելի ցածր տոկոսադրույքով, վերաֆինանսավորվող վարկը կարող է տրամադրվել գործող վարկի տոկոսադրույքից 1%-ով ցածր տոկոսադրույքով:

 

⚠️ Ուշադրություն.
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
⚠️ Ուշադրություն.
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Թարմացված է` 29.01.2026 14:33