Ավտոգրավով-ստանդարտ

  • Անվանում ԱՎՏՈԳՐԱՎՈՎ ՍՏԱՆԴԱՐՏ /շարժական գույքով և ֆինանսական հոսքերով ապահովված/
    Նպատակ սպառողական
    Պայմանները սահմանող մարմին «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի 16.01.2026թի թիվ 01 որոշում
    Պայմանների գործողության ժամկետ Սկսած 02.02.2026թ-ից
    Ձևակերպման վայր «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակ,  մասնաճյուղեր
    Արժույթ ՀՀ դրամ
    Տրամադրման ձև անկանխիկ  (միանվագ, փուլային)
    Նվազագույն գումար     600.000 ՀՀ դրամ
    Առավելագույն գումար 8.000.000 ՀՀ դրամ
    Մարման ժամկետներ 5 տարի 

     Վարկի տարեկան անվանական, փաստացի տոկոսադրույքները և ծառայության միանվագ վճարը

    Վարկի գումար

    Տարեկան անվանական տոկոսադրույք

    Վարկի տրամադրման ծառայության վճար

    /% տրվող վարկի գումարից/

    Տարեկան փաստացի տոկոսադրույք

    600.000 – 8.000.000

    17,9

    0.9

    19,44-19,94

    Վարկի և տոկոսագումարների վճարման եղանակ Վարկի մարման եղանակամենամսյա (հավասարաչափ կամ ոչ հավասարաչափ)

    Տոկոսագումարների վճարման եղանակ – ամենամսյա

    Վարկի մարման դադարի շրջան չի նախատեսվում
    Տոկոսագումարների հաշվարկման կարգ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով
    Անվանական տոկոսադրույքի փոփոխություն Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ է պայմանագրի գործողության  ընթացքում
    ժամկետանց վարկի տոկոսադրույք տարեկան 24%
    Ժամկետանց տոկոսագումարի տույժ  օրական 0,13% 
    Պարտքի գանձման հերթականություն Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար
    Վարկի վաղաժամկետ մարում Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր և տուգանքներ չեն սահմանվում:Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են  վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Ընկերության եկամուտը ձևավորող վճարները:

     

    ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
    Վարկի տրամադրման դրական գործոններ ներկայացված հայտը համապատասխանում  է սահմանված պայմաններին ու պահանջներին,

    վարկառուի վարկունակության վերլուծության դրական արդյունքը,

    Ընկերության համար ընդունելի է հաճախորդի վարկային պատմությունն ու վարկային ծանրաբեռնվածությունը,

    Ընկերության համար ընդունելի է վարկի ապահովման միջոցը

    Վարկի մերժման գործոններ ներկայացված հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին,

    վարկառուի վարկունակության վերլուծության բացասական արդյունքը,

    հաճախորդի բացասական վարկային պատմությունը,

    հաճախորդը, Ընկերության կարծիքով, խիստ ծանրաբեռնված է վարկային ,պարտավորություններով,

    Ընկերության համար ընդունելի չէ վարկի ապահովման միջոցը,

    վարկի իրական շահառուն այլ անձ է

    Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկի տրման (մերժման) որոշման կայացման ժամկետ — 2 աշխատանքային օր /պահանջվող ամբողջ փաստաթղթերը ներկայացնելուց հետո/

    Որոշման մասին Հաճախորդին տեղեկացնելու ժամկետ — 1 աշխատանքային օր   /որոշման կայացումից հետո/

    Վարկը  տրամադրելու ժամկետ — 5 աշխատանքային օր /հաճախորդի կողմից վարկի պայմաններին համաձայնելուց հետո/

    Հաճախորդի հետ հաղորդակցման կարգ Հաճախորդի ընտրությամբ` փոստով, էլ.փոստով, Ընկերության գրասենյակում:
    Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է Ձեզ 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
    Վարկի քաղվածքների (կրկնօրինակների), այլ տեղեկությունների տրամադրման կարգն ու ժամկետները Վարկի քաղվածքները մեկամսյա պարբերականությամբ տրամադրվում են անվճար, հաճախորդի նախընտրած եղանակով: Քաղվածքների կրկնօրինակների,  կամ ամսական մեկ անգամից ավել քաղվածքների կամ այլ տեղեկությունների համար գանձվում են վճարներ, համաձայն Ընկերության ,,Այլ ծառայությունների սակագներ,,-ի /հրապարակվում են www.bless.am կայքում՝ Այլ ծառայություններ-Այլ սակագներ հղմամբ/
    Մտածելու ժամանակ Վարկառուն իրավունք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում` վճարելով վարկի օգտագործման համար տոկոսներ, հաշվարկված վարկային պայմանագրում նշված տարեկան փաստացի տոկոսադրույքով:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ՍՏՈՐԵՎ:

    Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» Կանոնակարգ 8/05-ի»:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

  • Հաճախորդի տարիքային սահմանափակումներ Վարկառուի նվազագույն տարիք18 տարին լրացած

    Վարկառուի, Գրավատուի առավելագույն տարիք /վարկի մարման վերջնաժամկետի դրությամբ/   — 70 տարեկան

    Երաշխավորի պահանջ Վարկային հայտի առանձնահատկություններից ելնելով, որոշ դեպքերում կարող են պահանջվել երաշխավորներ
    Ապահովագրության պահանջ Վարկային հայտի առանձնահատկություններից ելնելով, Ընկերությունը որոշ դեպքերում կարող է պահանջել ապահովագրել գրավ դրվող գույքը` ոչ պակաս, քան տրվող վարկի գումարի չափով:

     

    ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

    Վարկի ապահովման միջոցներ Գրավ` շարժական գույք, որն Ընկերության համար ունի բավարար լիկվիդայնության /իրացվելիության/ աստիճան.

     

    Վարկի գումար/գրավի գրավադրման արժեք առավելագույն հարաբերակցություն 65%
    Գրավադրման հետ կապված ծախսեր Գրավ դրվող գույքը ենթակա է պետական գրանցման, որի հետ կապված անհրաժեշտ ծախսերը կատարվում են հաճախորդի կողմից:

  • Արտոնություններ Վերաֆինանսավորվող (այլ վարկատուներից տեղափոխվող) կամ Ընկերությունում դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների (նրանց ընտանիքի անդամների, այլ փոխկապակցված անձանց) վարկային հայտերը կարող են բավարարվել հետևյալ պայմաններով՝

    Նվազագույն տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով,

    Վարկի տրամադրման միանվագ ծառայության վճարի 50%-ով ցածր սակագնով,

    Վարկի գումար/գրավի իրացվելի արժեք առավելագույն հարաբերակցությունը կարող է սահմանվել 10 տոկոսային կետով բարձր,

    Վարկի մարման ընդհանուր ժամկետը կարող է սահմանվել գործող պայմաններով սահմանված ժամկետից 6 ամիս երկար:

  • Անհրաժեշտ փաստաթղթեր Հաճախորդի անձնագիր և ՀԾՀ կամ նույնականացման քարտ, ամուսնական կարգավիճակը հիմնավորող փաստաթուղթ

    Հաճախորդի եկամուտը հիմնավորող փաստաթղթեր

    Հաճախորդի և իր ընտանիքի անդամների վարկային պատմությունը նկարագրող փաստաթղթեր

    Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր

    Վարկի գծով երաշխավորի առկայության դեպքում` երաշխավորության հետ կապված փաստաթղթեր

    Անհրաժեշտության դեպքում` վարկի նպատակը հիմնավորող փաստաթղթեր

    Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ
    Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ

  •  

 

⚠️ Ուշադրություն.
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
⚠️ Ուշադրություն.
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Նախորդ մեկ տարվա սակագներ
Թարմացված է` 26.01.2026 10:29