-
Վարկատեսակի անվանումը ԱՎՏՈ ԳՆՈՒՄ/օգտագործված մեքենա/ Վարկի նպատակը Օգտագործված մեքենայի գնում: Օգտագործված մեքենա՝ շահագործման մեջ գտնվող, մինչև 10 տարի արտադրության վաղեմության ժամկետով մեքենա Պայմանները սահմանող մարմինը, որոշումը «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի «11» «դեկտեմբերի» 2023թ-ի թիվ 17 որոշում Պայմանների գործողության ժամկետը Սկսած «18» «դեկտեմբերի» 2023թ-ից Վարկի ձևակերպման վայրը «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ գլխամասային գրասենյակ, մասնաճյուղեր Վարկի արժույթը ՀՀ դրամ Վարկի տրամադրման ձևը Անկանխիկ (միանվագ, փուլային) Վարկի նվազագույն գումարը 1.500.000 ՀՀ դրամ Վարկի առավելագույն գումարը 8.000.000 ՀՀ դրամ Վարկի առավելագույն ժամկետը 5 տարի Վարկի տարեկան անվանական, փաստացի տոկոսադրույքները և ծառայության միանվագ վճարը Վարկի գումար /ՀՀ դրամ/
Տարեկան նվազագույն անվանական տոկոսադրույք Վարկի տրամադրման ծառայության մեկանգամյա վճար /% տրվող վարկի գումարից/ Տարեկան փաստացի տոկոսադրույք 1.500.000- 8.000.000 17,4 0,8 19,39 Վարկի և տոկոսագումարների վճարման եղանակը Վարկի մարման եղանակ – ամենամսյա (հավասարաչափ կամ ոչ հավասարաչափ) Տոկոսագումարների վճարման եղանակ – ամենամսյա
Վարկի մարման դադարի շրջանը չի նախատեսվում Տոկոսագումարների հաշվարկման կարգը Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով Անվանական տոկոսադրույքի փոփոխությունը Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ է պայմանագրի գործողության ողջ ընթացքում Ժամկետանց վարկի տոկոսադրույքը տարեկան 24% Ժամկետանց տոկոսագումարի տույժը օրական 0,13% Պարտքի գանձման հերթականությունը Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար Վարկի վաղաժամկետ մարումը Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր և տուգանքներ չեն սահմանվում: Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Ընկերության եկամուտը ձևավորող վճարները: ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ Վարկի տրամադրման դրական գործոններ ներկայացված հայտը համապատասխանում է սահմանված պայմաններին ու պահանջներին վարկառուի վարկունակության վերլուծության դրական արդյունքը
Ընկերության համար ընդունելի է հաճախորդի վարկային պատմությունն ու վարկային ծանրաբեռնվածությունը
Ընկերության համար ընդունելի է վարկի ապահովման միջոցը
Վարկի մերժման գործոններ ներկայացված հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին վարկառուի վարկունակության վերլուծության բացասական արդյունքը
հաճախորդի բացասական վարկային պատմությունը
հաճախորդը, Ընկերության կարծիքով, խիստ ծանրաբեռնված է վարկային և այլ անձանց նկատմամբ պարտավորություններով
Ընկերության համար ընդունելի չէ վարկի ապահովման միջոցը
վարկի իրական շահառուն այլ անձ է
Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկի տրման (մերժման) որոշման կայացման ժամկետ – 2 աշխատանքային օր /պահանջվող ամբողջ փաստաթղթերը ներկայացնելուց հետո/ Որոշման մասին Հաճախորդին տեղեկացնելու ժամկետ – 1 աշխատանքային օր /որոշման կայացումից հետո/
Վարկը տրամադրելու ժամկետ — 5 աշխատանքային օր /հաճախորդի կողմից վարկի պայմաններին համաձայնելուց հետո/
Հաճախորդի հետ հաղորդակցման կարգ Հաճախորդի ընտրությամբ` փոստով, էլ.փոստով, Ընկերության գրասենյակում: Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է Ձեզ 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Վարկի քաղվածքների /կրկնօրինակների/ տրամադրման կարգն ու ժամկետները Վարկի քաղվածքները /կրկնօրինակները/ տրամադրվում են անվճար, մեկամսյա պարբերականությամբ, հաճախորդի նախընտրած եղանակով Վարկի գծով այլ տեղեկությունների տրամադրման կարգն ու ժամկետները Համաձայն Ընկերության ,,Այլ ծառայությունների սակագներ,,-ի /հրապարակվում են www.bless.am կայքում՝ Այլ ծառայություններ-Այլ սակագներ հղմամբ/
Մտածելու ժամանակ Վարկառուն իրավունք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում` վճարելով վարկի օգտագործման համար տոկոսներ, հաշվարկված վարկային պայմանագրում նշված տարեկան փաստացի տոկոսադրույքով: -
Հաճախորդի տարիքային սահմանափակումներ Վարկառուի նվազագույն տարիք — 18 տարեկան Վարկառուի, Գրավատուի առավելագույն տարիք /վարկի մարման վերջնաժամկետի դրությամբ/ — 68 տարեկան
Երաշխավորի պահանջը Վարկային հայտի առանձնահատկություններից ելնելով, որոշ դեպքերում կարող են պահանջվել երաշխավորներ Ապահովագրության պահանջը Ապահովագրությունը պարտադիր պահանջ չէ: Վարկային հայտի առանձնահատկություններից ելնելով, Ընկերությունը որոշ դեպքերում կարող է պահանջել ապահովագրել գրավ դրվող գույքը` ոչ պակաս, քան տրվող վարկի գումարի չափով: ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Վարկի ապահովման միջոցները Գրավ` մարդատար, կիսաբեռնատար, բեռնատար ավտոմեքենաներ, որոնք Ընկերության համար ունեն բավարար լիկվիդայնության /իրացվելիության/ աստիճան. Գրավի առարկա կարող է հանդիսանալ ինչպես վարկի գումարով գնվող մեքենան, այնպես էլ այլ գույք:
Վարկի գումար/գրավի գրավադրման արժեք առավելագույն հարաբերակցությունը ըստ գրավ դրվող գույքի տեսակների 70% Կանխավճարի նվազագույն չափ 30%: Կանխավճար կարող է չպահաջվել կամ պահանջվել ավելի քիչ` լրացուցիչ գույք գրավադրելու դեպքում: Գրավադրման հետ կապված ծախսերը Գրավ դրվող գույքը ենթակա է պետական գրանցման, որի հետ կապված անհրաժեշտ ծախսերը կատարվում են հաճախորդի կողմից: -
Արտոնություններ Վերաֆինանսավորվող (այլ վարկատուներից տեղափոխվող) կամ Ընկերությունում դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների (նրանց ընտանիքի անդամների, այլ փոխկապակցված անձանց) վարկային հայտերը կարող են բավարարվել հետևյալ պայմաններով՝ Նվազագույն տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով,
Վարկի տրամադրման միանվագ ծառայության վճարի 50%-ով ցածր սակագնով,
Վարկի գումար/գրավի իրացվելի արժեք առավելագույն հարաբերակցությունը կարող է սահմանվել 10 տոկոսային կետով բարձր,
Վարկի մարման ընդհանուր ժամկետը կարող է սահմանվել գործող պայմաններով սահմանված ժամկետից 6 ամիս երկար:
-
Անհրաժեշտ փաստաթղթերը Հաճախորդի անձնագիր և ՀԾՀ կամ նույնականացման քարտ, ամուսնական կարգավիճակը հիմնավորող փաստաթուղթ Հաճախորդի եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
Հաճախորդի և իր ընտանիքի անդամների վարկային պատմությունը նկարագրող փաստաթղթեր
Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր
Վարկի գծով երաշխավորի առկայության դեպքում` երաշխավորության հետ կապված փաստաթղթեր
Անհրաժեշտության դեպքում` վարկի նպատակը հիմնավորող փաստաթղթեր
Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ -
—
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ: