-
Վարկատեսակի անվանումը «ԲԻԶՆԵՍ-ԳԵՐՓՈՔՐ» /գույքի գրավով, երաշխավորությամբ և ֆինանսական հոսքերով ապահովված/ Վարկի նպատակը Ձեռնարկատիրական, նախատեսված անհատ ձեռներեցների և գերփոքր առևտրային կազմակերպությունների համար Պայմանները սահմանող մարմինը, որոշումը «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի «11» «դեկտեմբերի» 2023թ-ի թիվ 17 որոշում Պայմանների գործողության ժամկետը Սկսած «18» «դեկտեմբերի» 2023թ-ից Վարկի ձևակերպման վայրը «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ գլխամասային գրասենյակ, մասնաճյուղեր Վարկի արժույթը ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար Վարկի տրամադրման եղանակը Անկանխիկ Վարկի տրամադրման ձևը միանվագ, փուլային, վերականգնվող կամ չվերականգնվող վարկային գիծ Վարկի նվազագույն գումարը 500.000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար) Վարկի առավելագույն գումարը 5.000.000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար) Վարկի առավելագույն ժամկետը 5 տարի Վարկի տարեկան, փաստացի տոկոսադրույքները, ծառայության միանվագ վճարը Վարկի գումար /ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար/
Տարեկան անվանական նվազագույն տոկոսադրույք Տարեկան փաստացի տոկոսադրույքի միջակայք Վարկի տրամադրման ծառայության մեկանգամյա վճար /% տրվող վարկի գումարից/
ՀՀ դրամով ԱՄՆ դոլարով ՀՀ դրամով ԱՄՆ դոլարով ՀՀ դրամով ԱՄՆ դոլարով 500.000 — 5.000.000 16,7 12,2 18,68-20,20 12,97 0,9 0,5 Վարկի և տոկոսագումարների վճարման եղանակը Վարկի մարման եղանակ – ամենամսյա (հավասարաչափ կամ ոչ հավասարաչափ) Տոկոսագումարների վճարման եղանակ – ամենամսյա
Վարկային գծի մարման եղանակ – կարող է սահմանվել ժամկետի վերջում՝ միանվագ
Վարկի մարման դադարի շրջանը կարող է սահմանվել վարկի մայր գումարի դադարի շրջան, ոչ ավել, քան տրամադրվող վարկի ընդհանուր ժամկետի 1/3-ը Տոկոսագումարների հաշվարկման կարգը Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով Անվանական տոկոսադրույքի փոփոխությունը Վարկի անվանական տոկոսադրույքը պայմանագրի գործողության ընթացքում մնում է անփոփոխ Ժամկետանց վարկի տոկոսադրույքը տարեկան 24% Ժամկետանց տոկոսագումարի տույժը օրական 0,13% Վարկային գծի չօգտագործված մասի նկատմամբ հաշվարկվող տույժ Չի սահմանվում Պարտքի գանձման հերթականությունը Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար Վարկի վաղաժամկետ մարումը Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր և տուգանքներ չեն սահմանվում: Վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Ընկերության եկամուտը ձևավորող վճարները:
ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ Վարկի տրամադրման դրական գործոններ ներկայացված հայտը համապատասխանում է սահմանված պայմաններին ու պահանջներին վարկառուի վարկունակության վերլուծության դրական արդյունքը
Ընկերության համար ընդունելի է հաճախորդի վարկային պատմությունն ու վարկային ծանրաբեռնվածությունը
Ընկերության համար ընդունելի է վարկի ապահովման միջոցը
Վարկի մերժման գործոններ ներկայացված հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին վարկառուի վարկունակության վերլուծության բացասական արդյունքը
հաճախորդի բացասական վարկային պատմությունը
հաճախորդը, Ընկերության կարծիքով, խիստ ծանրաբեռնված է վարկային և այլ անձանց նկատմամբ պարտավորություններով
Ընկերության համար ընդունելի չէ վարկի ապահովման միջոցը
վարկի իրական շահառուն այլ անձ է
Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկի տրման (մերժման) որոշման կայացման ժամկետ – 3 աշխատանքային օր /պահանջվող ամբողջ փաստաթղթերը ներկայացնելուց հետո/, Որոշման մասին Հաճախորդին տեղեկացնելու ժամկետ – 1 աշխատանքային օր /որոշման կայացումից հետո/,
Վարկը տրամադրելու ժամկետ — 5 աշխատանքային օր /հաճախորդի կողմից վարկի պայմաններին համաձայնելուց հետո/
Հաճախորդի հետ հաղորդակցման կարգ Հաճախորդի ընտրությամբ` էլ.փոստով, փոստով, Ընկերության գրասենյակում Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է հաճախորդին 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Վարկի քաղվածքների (կրկնօրինակների), այլ տեղեկությունների տրամադրման կարգն ու ժամկետները Վարկի քաղվածքները /կրկնօրինակները/ տրամադրվում են անվճար, մեկամսյա պարբերականությամբ, հաճախորդի նախընտրած եղանակով: Այլ տեղեկությունները տրամադրվում են համաձայն Ընկերության ,,Այլ ծառայությունների սակագներ,,-ի /հրապարակվում են www.bless.am կայքում՝ Այլ ծառայություններ-Այլ սակագներ հղմամբ/:Մտածելու ժամանակ Վարկառուն իրավունք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում` վճարելով վարկի օգտագործման համար տոկոսներ, հաշվարկված վարկային պայմանագրում նշված տարեկան փաստացի տոկոսադրույքով:ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
-
Հաճախորդի տարիքային սահմանափակումներ Ա/Ձ հանդիսացող Վարկառուի նվազագույն տարիք — 22 տարեկան Ա/Ձ հանդիսացող Վարկառուի առավելագույն տարիք /վարկի մարման վերջնաժամկետի դրությամբ/ — 68 տարեկան
Գրավատուի առավելագույն տարիք /վարկի մարման վերջնաժամկետի դրությամբ/ — 68 տարեկան
Երաշխավորի պահանջ Վարկային հայտի առանձնահատկություններից ելնելով, որոշ դեպքերում կարող են պահանջվել երաշխավորներ Ապահովագրության պահանջ Վարկային հայտի առանձնահատկություններից ելնելով, Ընկերությունը որոշ դեպքերում կարող է պահանջել ապահովագրել գրավ դրվող շարժական գույքը` ոչ պակաս, քան տրվող վարկի գումարի չափով: ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Վարկի ապահովման միջոցներ Գրավ` անշարժ և/կամ շարժական գույք, որն Ընկերության համար ունի բավարար լիկվիդայնության /իրացվելիության/ աստիճան: Ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն: Վարկի գումար/գրավի գրավադրման արժեք առավելագույն հարաբերակցություն Անշարժ գույքի դեպքում — 70% Շարժական գույքի դեպքում — 55%
Գրավադրման հետ կապված ծախսեր Գրավ դրվող անշարժ գույքը ենթակա է գնահատման, իսկ անշարժ գույքի գրավի պայմանագիրը` նոտարական վավերացման և պետական գրանցման: Շարժական գույքը ենթակա է միայն պետական գրանցման: Գրավադրման հետ կապված անհրաժեշտ բոլոր ծախսերը` գույքի գնահատման, նոտարական վավերացման և պետական գրանցման, կատարվում են հաճախորդի կողմից: -
Արտոնություններ Վերաֆինանսավորվող (այլ վարկատուներից տեղափոխվող) կամ Ընկերությունում դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների (փոխկապակցված անձանց) վարկային հայտերը կարող են բավարարվել հետևյալ պայմաններով՝ Նվազագույն տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով,
Վարկի տրամադրման միանվագ ծառայության վճարի 50%-ով ցածր սակագնով,
Վարկի գումար/գրավի իրացվելի արժեք առավելագույն հարաբերակցությունը կարող է սահմանվել 10 տոկոսային կետով բարձր,
Վարկի մարման ընդհանուր ժամկետը կարող է սահմանվել գործող պայմաններով սահմանված ժամկետից 12 ամիս երկար:
Եթե վերաֆինանսավորվող վարկը տրամադրված է վերը նշված տոկոսադրույքներից ավելի ցածր տոկոսադրույքով, վերաֆինանսավորվող վարկը կարող է տրամադրվել գործող վարկի տոկոսադրույքից 1%-ով ցածր տոկոսադրույքով:
-
Անհրաժեշտ փաստաթղթեր Հաճախորդի հիմնադիր փաստաթղթեր Վարկի նպատակը հիմնավորող փաստաթղթեր
Հաճախորդի եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
Հաճախորդի վարկային պատմությունը նկարագրող փաստաթղթեր
Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր
Վարկի գծով երաշխավորի առկայության դեպքում` երաշխավորության հետ կապված փաստաթղթեր
Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ: -
—
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ: