-
Ծառայության անվանում
Երաշխիք / վարկային գիծ
Նպատակ Պրինցիպալների նկատմամբ Բենեֆիցիարների ստանձնած պարտավորությունների ապահովման և/կամ որակավորման չափանիշների ապահովման նպատակով Պայմանները սահմանող մարմին, որոշում «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի 23.03.2018թ—ի թիվ 08 որոշում Գործողության ժամկետ Սկսած 26.03.2018թ—ից Ձևակերպման վայր «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ գլխամասային գրասենյակ Արժույթ ՀՀ դրամ Նվազագույն գումար Չի սահմանվում Առավելագույն գումար 50.000.000 ՀՀ դրամ Առավելագույն ժամկետ Ըստ հաճախորդի պահանջի Տրամադրված երաշխիքի դիմաց սահմանվող ծառայության վճար Միանվագ կամ ամսական վճարման եղանակով Վճարման միանվագ ձև սահմանվելու դեպքում`
—Մինչև 14 ամիս գործողության ժամկետով երաշխիքի դեպքում – տրամադրված երաշխիքի գումարի 1,8 — 3,0%-ի չափով,
— 14 ամսից ավել գործողության ժամկետով երաշխիքի դեպքում – տրամադրված երաշխիքի գումարի 2,0- 5,0%-ի չափով,
Վճարման ամսական ձև սահմանվելու դեպքում`
—Ամսական — երաշխիքի գումարի (մնացորդի) 0,3%-ի չափով:
Բացված վարկային գծի դիմաց սահմանվող ծառայության վճար Վարկային հայտի ուսումնասիրության վճար – 25.000 ՀՀ դրամ (անկախ վարկային գծի գումարից) Վարկային գծի բացման միանվագ վճար — բացված վարկային գծի գումարի 0,8-2,0%-ի չափով
Ծառայության վճարների վճարման ժամկետներ Վճարման միանվագ ձև սահմանվելու դեպքում — երաշխիքի տրամադրման օրվանը հաջորդող 60 օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան երաշխիքի/վարկային գծի գործողության ժամկետի ավարտը Վճարման ամսական ձև սահմանվելու դեպքում — յուրաքանչյուր ամիս
Վարկային գծի անվանական տոկոսադրույք Ձեռնարկատիրական վարկերի համար սահմանված տոկոսադրույքերին համապատասխան Վարկային գծի վարկի և տոկոսագումարների վճարման եղանակ Տոկոսագումարների վճարման եղանակ – ամենամսյա Վարկային գծի մարման եղանակ – ժամկետի վերջում՝ միանվագ
Վարկային գծի տոկոսագումարների հաշվարկման կարգ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով Վարկային գծի անվանական տոկոսադրույքի փոփոխություն Վարկի անվանական տոկոսադրույքը պայմանագրի գործողության ընթացքում մնում է անփոփոխ Ժամկետանց վարկի տոկոսադրույք տարեկան 24% Ժամկետանց տոկոսագումարի տույժ ժամկետանց տոկոսագումարի 0.13%-ի չափով` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար Բենեֆիցիարին երաշխիքի գումարի վճարման հիմքով ձևավորված ժամկետանց դեբիտորոկան պարտքի նկատմամբ հաշվարկվող տույժ Պարտքի փաստացի մնացորդի 0.1%-ի չափով, յուրաքանչյուր ուշացված օրվա համար Վարկային գծի չօգտագործված մասի նկատմամբ հաշվարկվող տույժ Չի սահմանվում Պարտքի գանձման հերթականություն Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար Վարկի վաղաժամկետ մարում Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր և տուգանքներ չեն սահմանվում ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Երաշխիքի/Վարկային գծի տրամադրման դրական գործոններ ներկայացված հայտը համապատասխանում է սահմանված պայմաններին ու պահանջներին վարկառուի վարկունակության վերլուծության դրական արդյունքը
Ընկերության համար ընդունելի է հաճախորդի վարկային պատմությունն ու վարկային ծանրաբեռնվածությունը
Ընկերության համար ընդունելի է վարկի ապահովման միջոցը
Երաշխիքի/Վարկային գծի մերժման գործոններ ներկայացված հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին վարկառուի վարկունակության վերլուծության բացասական արդյունքը
հաճախորդի բացասական վարկային պատմությունը
հաճախորդը, Ընկերության կարծիքով, խիստ ծանրաբեռնված է վարկային և այլ անձանց նկատմամբ պարտավորություններով
Ընկերության համար ընդունելի չէ վարկի ապահովման միջոցը
վարկի իրական շահառուն այլ անձ է
Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկի տրման (մերժման) որոշման կայացման ժամկետ – 3 աշխատանքային օր /պահանջվող ամբողջ փաստաթղթերը ներկայացնելուց հետո/ Որոշման մասին Հաճախորդին տեղեկացնելու ժամկետ – 1 աշխատանքային օր /որոշման կայացումից հետո/
Վարկը տրամադրելու ժամկետ — 5 աշխատանքային օր /հաճախորդի կողմից վարկի պայմաններին համաձայնելուց հետո/
Հաճախորդի հետ հաղորդակցման կարգ Հաճախորդի ընտրությամբ` փոստով, էլ.փոստով, Ընկերության գրասենյակում
Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է Ձեզ 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Վարկի քաղվածքների տրամադրման կարգն ու ժամկետները Վարկի քաղվածքները տրամադրվում են անվճար, հաճախոդի նախընտրած պարբերականությամբ և եղանակով
-
Հաճախորդի տարիքային սահմանափակումներ Ա/Ձ հանդիսացող Վարկառուի նվազագույն տարիք — 22 տարին լրացած Ա/Ձ հանդիսացող Վարկառուի առավելագույն տարիք /վարկի մարման վերջնաժամկետի դրությամբ/ — 63 տարեկան
Գրավատուի առավելագույն տարիք /վարկի մարման վերջնաժամկետի դրությամբ/ — 68 տարեկան
Երաշխավորի պահանջ Հայտի առանձնահատկություններից ելնելով, որոշ դեպքերում կարող են պահանջվել երաշխավորներ Ապահովագրության պահանջ Հայտի առանձնահատկություններից ելնելով, Ընկերությունը որոշ դեպքերում կարող է պահանջել ապահովագրել գրավ դրվող շարժական գույքը: ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Ապահովման միջոցներ Գրավ` գույք, որն Ընկերության համար ունի բավարար լիկվիդայնության /իրացվելիության/ աստիճան Երաշխիքի կամ վարկային գծի գումար/գրավի գրավադրման արժեք առավելագույն հարաբերակցություն 70% Գրավադրման հետ կապված ծախսեր Գրավ դրվող անշարժ գույքը ենթակա է գնահատման, իսկ անշարժ գույքի գրավի պայմանագիրը` նոտարական վավերացման և պետական գրանցման: Շարժական գույքը ենթակա է միայն պետական գրանցման: Գրավադրման հետ կապված անհրաժեշտ բոլոր ծախսերը` գույքի գնահատման, նոտարական վավերացման և պետական գրանցման, կատարվում են հաճախորդի կողմից: -
Արտոնություններ Ընկերությունում դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների հայտերը կարող են բավարարվել հետևյալ պայմաններով՝ Միանվագ ծառայության վճարի սահմանման դեպքում – նախկինում տրամադրված երաշխիքի/բացված վարկային գծի դիմաց սահմանված ծառայության միանվագ վճարի մինչև 0,3%-ով ցածր սակագնով,
Երաշխիքի գումար/գրավի գրավադրման արժեք առավելագույն հարաբերակցությունը կարող է սահմանվել 10 տոկոսային կետով բարձր,
Միանվագ ծառայության վճարի սահմանման դեպքում ծառայության վճարի վճարման ժամկետը կարող է սահմանվել երաշխիքի տրամադրման օրվանը/վարկային գծի բացմանը հաջորդող 90 օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան երաշխիքի/վարկային գծի գործողության ժամկետի ավարտը:
-
Անհրաժեշտ փաստաթղթեր Հաճախորդի հիմնադիր փաստաթղթեր Երաշխիքի կամ վարկային գծի նպատակը հիմնավորող փաստաթղթեր
Հաճախորդի եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
Հաճախորդի վարկային պատմությունը նկարագրող փաստաթղթեր
Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր
Վարկի գծով երաշխավորի առկայության դեպքում` երաշխավորության հետ կապված փաստաթղթեր
Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ -
—
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ: