Ժամկետից շուտ մարված վարկերի դիմաց գանձված ծառայության վճարների վերադարձի մասին

1.09.2021

Ժամկետից շուտ մարված վարկերի դիմաց գանձված ծառայության վճարների վերադարձի մասին


Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ-ում մեկնարկել է ժամկետից շուտ մարված սպառողական կրեդիտների (անձնական օգտագործման համար վերցրած վարկեր, որոնց գումարը չի գերազանցում 15.000.000 ՀՀ դրամը) դիմաց գանձված ծառայության վճարների (հաշվարկված ժամկետից շուտ մարված վարկի գումարի համամասնությամբ) վերադարձման գործընթացը:

Ընկերության բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդները, որոնք 16.08.2019թ-ից հետո մարել են իրենց սպառողական կրեդիտները պայմանագրով սահմանված վերջնաժամկետից շուտ, կարող են դիմել Ընկերությանը և ստանալ տեղեկություններ՝ պայմանագրային ժամկետից շուտ մարված վարկի գծով վերադարձման ենթակա գումարի և դրա հետվճարման ձևերի մասին:

Տեղեկությունները ստանալու համար կարող եք այցելել Ընկերության գրասենյակ (անձը հաստատող փաստաթղթով), գրել մեր info@bless.am էլեկտրոնային հասցեյին (կցելով անձը հաստատող փաստաթուղթը) կամ զանգահարել /010/225252 հեռախոսահամարով:

«ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ