Ինչու˚ է բանկը, վարկային կազմակերպությունը կամ գրավատունը ինձ մերժում վարկ տրամադրել

Որպեսզի վարկատուն որոշի Ձեզ վարկ տրամադրել, նա պետք է նախևառաջ համոզվի, որ Դուք ի վիճակի կլինեք վերադարձնել վարկը: Որպեսզի վարկատուն համոզվի դրանում, նա գնահատում է Ձեր վարկունակությունը:

Ձեր վարկունակությունը որպես կանոն գնահատվում է հետևյալ գործոններով` Ձեր և/կամ Ձեր ընտանիքի եկամուտները, խնայողությունները, վարկային պատմությունը, վարկի ապահովվածությունը և այլն:

Եթե վարկատուն գնահատում է Ձեր վարկունակությունը և արդյունքում պարզվում է, որ դուք վարկունակ չեք, այսինքն չեք կարող հետ վերադարձնել Ձեզ տրամադրված վարկը, ապա վարկատուն կարող է մերժել Ձեզ վարկ տրամադրել:

Թարմացված է` 14.12.2018 14:17