Ինչպե՞ս է բանկը, վարկային կազմակերպությունը կամ գրավատունը կայացնում Ձեզ վարկ տրամադրելու որոշումը

Ցանկացած վարկ տրամադրելիս, լինի դա սպառողական վարկ, վարկային գիծ, թե հիփոթեքային վարկ, վարկատուն ցանկանում է համոզվել, որ դուք ի վիճակի կլինեք վերադարձնել վերցված վարկը, այսինքն որ դուք ունեք այդպիսի ցանկություն ու կարողություն:

  • Ձեր վարկունակությունը հենց այդ ցանկությունն ու կարողությունն է, որը վարկատուն գնահատում է ելնելով հիմնականում`
  • Ձեր և/կամ Ձեր ընտանիքի եկամուտներից: Վարկատուն դիտարկում է Ձեր եկամուտների չափը և կայուն աշխատանք կամ բիզնես ունենալու հանգամանքը, որի հիման վրա էլ որոշում է Ձեզ հասանելի վարկի գումարը:
  • Ձեր կուտակած միջոցներից: Վարկատուն դիտարկում է Ձեր խնայողությունները, դրանք հիմնականում հանդիսանում են բանկային հաշվի վրա Ձեր դրամական միջոցները:
  • Ձեր վարկային պատմությունից: Մինչ վարկ տրամադրելը վարկատու կազմակերպությունը ցանկանում է համոզվել արդյո՞ք դուք վստահելի անձ եք որպես վարկառու, պատշաճ կերպով կատարե՞լ եք Ձեր նախկին պարտականությունները, թե՞ ոչ: Դա պարզելու համար վարկատու կազմակերպությունը ուսումնասիրում է Ձեր վարկային պատմությունը:
  • Վարկի ապահովվածությունից: Վարկը որպես կանոն ապահովված է լինում գրավով կամ երաշխավարությամբ: Ապահովվածությունը հանդիսանում է ձեր վճարունակության լրացուցիչ երաշխիքը: Կյանքի ընթացքում հնարավոր է նվազեն ձեր եկամուտները տարբեր պատճառներով` աշխատանքի կորուստ, չնախատեսված մեծ ծախսեր և այլն: Դրա արդյունքում հնարավոր է չկարողանաք մարել վարկը: Ուստի այդ դեպքում գրավը իրացնելով կամ երաշխավորողի միջոցներով վարկատուն մարում է ձեր վարկային պարտավորությունը:
Թարմացված է` 14.12.2018 14:17