Հայտարարություն վարկային պարտավորությունների հերթական վճարումների մասին
Հարգելի հաճախորդներ,
«ԲԼԵՍՍ» Ունիվերսալ վարկային կազմակերպությունը իր պատրաստակամությունն է հայտնում ճկուն անհատական մոտեցում ցույց տալ իր հաճախորդներից յուրաքանչյուրին (ֆիզիկական անձինք, անհատ ձեռներեցներ, իրավաբանական անձինք)՝ փոփոխելով վճարումների գրաֆիկը այն դեպքում, երբ հաճախորդների եկամուտները նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, որի հետևանքով դժվարացել է վարկային հերթական պարտավորության կատարումը:
Վճարումների գրաֆիկի վերանայման համար անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով (Ընկերության էլ.հասցեին` info@bless.am, Viber հեռախոսային հավելված` +37494243551) դիմում հղել «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ-ին (դիմումի ձևանմուշը, ուղեցույցը` այստեղ):
Տեղեկացնում ենք նաև, որ վարկային հերթական վճարումները չկատարելու դեպքում տույժեր չեն հաշվարկվի:
Միաժամանակ հորդորում ենք բոլոր հաճախորդներին` կատարելու իրենց գործող գրաֆիկով սահմանված վճարումները, հետագայում վարկային բեռի կուտակումից խուսափելու նպատակով:
Խնդրում ենք վճարումները կատարել հեռահար եղանակներով, Ընկերության գրասենյակներ այցելել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ունեցած հարցերը, առաջարկություններն ու դիտողությունները ուղարկել Ընկերության էլ.հասցեին` info@bless.am, կամ զանգահարել` /010/ 22-52-52, /098/200-111, /096/600-111 հեռախոսահամարներով: