Հայտարարություն 2020թ-ի հունիս ամսին նախատեսված վճարումները հետաձգելու (վարկային արձակուրդը երկարաձգելու) մասին
Հարգելի հաճախորդներ,
Հաճախորդների հետ ձևավորված գործընկերային փոխշահավետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու նպատակով մեր Ընկերությունն իրականացնում իր հերթական քայլը.
1. Ի լրումն 27.03.2020թ-ի «Վճարումները հետաձգելու (արձակուրդ տրամադրելու) կարգի մասին» մեր Հայտարարությանը, սույնով «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն հայտարարում է, որ ս/թ մարտ-մայիս ամիսների համար սահմանված վարկային արձակուրդը երկարաձգվում և սահմանվում է նաև ս/թ հունիս ամսվա համար նախատեսված վճարումների համար:
2. Ս/թ հունիս ամսին նախատեսված վճարումը սահմանված օրը չկատարելու դեպքում, մարման ենթակա գումարը կտեղափոխվի ս/թ հուլիս ամիս, իսկ ս/թ մարտ-մայիս ամիսների ընթացքում կուտակված և չվճարված տոկոսագումարը հավասարապես կբաշխվի վարկի մարման մնացած ամիսների վրա (սկսած ս/թ հուլիս ամսից), բայց ոչ ավել, քան առաջիկա 12 ամիսների վրա:
Արդյունքում, հաճախորդի հերթական ամսական վճարման ենթակա գումարը հիմնականում հնարավորինս կմոտեցվի վարկի սկզբնական գրաֆիկով նախատեսված մարման ենթակա ամսական գումարին:
3. Սույնով նաև հայտարարում ենք, որ վարկերի մարման գրաֆիկների հետագա վերանայումներ (երկարաձգումներ) չեն նախատեսվում և հորդորում ենք բոլոր հաճախորդներին վերսկսել վճարումները, հետագայում անցանկալի երևույթներից` վարկային պատմության վատթարացում, տույժերի հաշվարկում և գրավի առարկաների բռնագանձում, խուսափելու նպատակով:
4.Վերը նշվածը հանդիսանում է Ընկերության հրապարակային օֆերտա (առաջարկ), և այն հաճախորդները, որոնք չեն ցանկանա սպասարկվել վերը նշված կարգով, պետք է գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, դիմում ներկայացնեն Ընկերությանը: