-
Անվանում
ՀԻՓՈԹԵՔ—ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
Նպատակ Անշարժ գույքի վերանորոգում, վերակառուցում, բարելավում Պայմանները սահմանող մարմին «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի 09.08.2019թ—ի թիվ 21 որոշում Պայմանների գործողության ժամկետ Սկսած 12.08.2019թ—ից Ձևակերպման վայր «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակ, «Ալավերդյան», «Նոր Նորք», «Աջափնյակ», «Ստեփանակերտ» մասնաճյուղեր Արժույթ ՀՀ դրամ Տրամադրման ձև անկանխիկ (միանվագ կամ փուլային) Նվազագույն գումար 800.000 ՀՀ դրամ Առավելագույն գումար 20.000.000 ՀՀ դրամ Մարման ժամկետներ 8 տարի — մինչև 8.000.000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար 10 տարի — 8.000.000 ՀՀ դրամ գումարը գերազանցող վարկերի համար
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքներ և ծառայության միանվագ վճարներ Վարկի գումար Վարկային հայտի ուսումնասիրության վճար Վարկի տրամադրման ծառայության վճար /% տրվող վարկի գումարից/ Տարեկան անվանական տոկոսադրույք* Մինչև 8.000.000 15.000 0.6 15 8.000.001 – 12.000.000 15.000 0.5 14 12.000.001 – 20.000.000 15.000 0.4 13 Տարեկան փաստացի տոկոսադրույք 13,9 -16,7% Վարկի և տոկոսագումարների վճարման եղանակ Վարկի մարման եղանակ—ամենամսյա (հավասարաչափ կամ ոչ հավասարաչափ) Տոկոսագումարների վճարման եղանակ—ամենամսյա
Վարկի մարման դադարի շրջան կարող է սահմանվել վարկի մայր գումարի դադարի շրջան, ոչ ավել, քան տրամադրվող վարկի ընդհանուր ժամկետի 1/5-ը Տոկոսագումարների հաշվարկման կարգ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով Անվանական տոկոսադրույքի փոփոխություն Վարկի անվանական տոկոսադրույքը պայմանագրի գործողության ընթացքում մնում է անփոփոխ` հաստատուն ժամկետանց վարկի տոկոսադրույք տարեկան 24% Ժամկետանց տոկոսագումարի տույժ օրական 0,13% Պարտքի գանձման հերթականություն Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար Վարկի վաղաժամկետ մարում Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր և տուգանքներ չեն սահմանվում:Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Ընկերության եկամուտը ձևավորող վճարները: Վարկի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուի ընտրությամբ` ա/վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն նվազեցվում է ամսական վճարումների չափը` թողնելով վարկի մարման ժամկետն անփոփոխ, կամ բ/նվազեցվում է վարկի մարման ժամկետը` ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ: ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ Վարկի տրամադրման դրական գործոններ ներկայացված հայտը համապատասխանում է սահմանված պայմաններին ու պահանջներին, վարկառուի վարկունակության վերլուծության դրական արդյունքը,
Ընկերության համար ընդունելի է հաճախորդի վարկային պատմությունն ու վարկային ծանրաբեռնվածությունը,
Ընկերության համար ընդունելի է վարկի ապահովման միջոցը
Վարկի մերժման գործոններ ներկայացված հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, վարկառուի վարկունակության վերլուծության բացասական արդյունքը,
հաճախորդի բացասական վարկային պատմությունը,
հաճախորդը, Ընկերության կարծիքով, խիստ ծանրաբեռնված է վարկային և այլ անձանց նկատմամբ պարտավորություններով,
Ընկերության համար ընդունելի չէ վարկի ապահովման միջոցը,
վարկի իրական շահառուն այլ անձ է
Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկի տրման (մերժման) որոշման կայացման ժամկետ —2 աշխատանքային օր /պահանջվող ամբողջ փաստաթղթերը ներկայացնելուց հետո/ Որոշման մասին Հաճախորդին տեղեկացնելու ժամկետ-1 աշխատանքային օր /որոշման կայացումից հետո/
Վարկը տրամադրելու ժամկետ -5 աշխատանքային օր /հաճախորդի կողմից վարկի պայմաններին համաձայնելուց հետո/
Ընկերությունը պարտավոր է 7 օր առաջ տրամադրել Ձեզ վարկի առաջարկը, ընձեռելով Ձեզ 7 օր մտածելու ժամանակ:
Հաճախորդի հետ հաղորդակցման կարգ Հաճախորդի ընտրությամբ` փոստով, էլ.փոստով, Ընկերության գրասենյակում:
Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է Ձեզ 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Վարկի քաղվածքների (կրկնօրինակների), այլ տեղեկությունների տրամադրման կարգն ու ժամկետները Վարկի քաղվածքները (կրկնօրինակները), այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար, մեկամսյա պարբերականությամբ, հաճախորդի նախընտրած եղանակով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ՍՏՈՐԵՎ:ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի»:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
-
Հաճախորդի տարիքային սահմանափակումներ Վարկառուի նվազագույն տարիք — 22 տարին լրացած Վարկառուի, Գրավատուի առավելագույն տարիք /վարկի մարման վերջնաժամկետի դրությամբ/ — 68 տարեկան
Երաշխավորի պահանջ Վարկային հայտի առանձնահատկություններից ելնելով, որոշ դեպքերում կարող են պահանջվել երաշխավորներ Ապահովագրության պահանջ Չի պահանջվում ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Վարկի ապահովման միջոցներ Գրավ` բնակելի և ոչ բնակելի նշանակության անշարժ գույք /անշարժ գույքի գնման, կառուցման իրավունք/, որն Ընկերության համար ունի բավարար լիկվիդայնության /իրացվելիության/ աստիճան. Գլխամասային գրասենյակի համար` ՀՀ տարածքում գտնվող շենք-շինություններ,
Երևանյան մասնաճյուղերի համար` Երևան քաղաքում և երևանամերձ տարածքներում գտնվող շենք-շինություններ,
<<Ստեփանակերտ>> մասնաճյուղի համար` ԱՀ տարածքում գտնվող շենք-շինություններ:
Գրավի առարկա կարող է հանդիսանալ ինչպես վարկի գումարով վերանորոգվող, այնպես էլ այլ անշարժ գույք:
Վարկի գումար/գրավի գրավադրման արժեք առավելագույն հարաբերակցություն 65% Գրավադրման հետ կապված ծախսեր Գրավ դրվող գույքը ենթակա է գնահատման, իսկ գրավի պայմանագիրը` նոտարական վավերացման և պետական գրանցման: Գրավադրման հետ կապված անհրաժեշտ բոլոր ծախսերը` գույքի գնահատման, նոտարական վավերացման և պետական գրանցման, կատարվում են հաճախորդի կողմից: -
Արտոնություններ Վերաֆինանսավորվող (այլ վարկատուներից տեղափոխվող) կամ Ընկերությունում դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների (նրանց ընտանիքի անդամների, այլ ոխկապակցված անձանց) վարկային հայտերը կարող են բավարարվել հետևյալ պայմաններով՝ — Ակնկալվող վարկի գումարի համար գործող սակագներով սահմանված նվազագույն տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով,
— Առանց վարկի տրամադրման համար սահմանված միանվագ ծառայության վճարի,
—Վարկի գումար/գրավի իրացվելի արժեք առավելագույն հարաբերակցությունը կարող է սահմանվել 10 տոկոսային կետով բարձր,
-Վարկի մարման ընդհանուր ժամկետը կարող է սահմանվել գործող պայմաններով սահմանված ժամկետից 12 ամիս երկար:
-
Անհրաժեշտ փաստաթղթեր Հաճախորդի անձնագիր և ՀԾՀ կամ նույնականացման քարտ, ամուսնական կարգավիճակը հիմնավորող փաստաթուղթ Հաճախորդի եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
Հաճախորդի և իր ընտանիքի անդամների վարկային պատմությունը նկարագրող փաստաթղթեր
Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր
Վարկի գծով երաշխավորի առկայության դեպքում` երաշխավորության հետ կապված փաստաթղթեր
Անհրաժեշտության դեպքում` վարկի նպատակը հիմնավորող փաստաթղթեր
Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ -
—
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ: