-
Վարկատեսակի անվանումը ՀԻՓՈԹԵՔ ԳՆՈՒՄ /հողամասի գնում/ Վարկի նպատակը հողամասի գնում Պայմանները սահմանող մարմին «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի «11» «դեկտեմբերի» 2023թ-ի թիվ 17 որոշում Պայմանների գործողության ժամկետ Սկսած «18» «դեկտեմբերի» 2023թ-ից Վարկի ձևակերպման վայրը «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ գլխամասային գրասենյակ, մասնաճյուղեր Վարկի արժույթը ՀՀ դրամ Վարկի տրամադրման ձևը Անկանխիկ (միանվագ կամ փուլային) Վարկի նվազագույն գումարը 3.000.000 ՀՀ դրամ Վարկի առավելագույն գումարը 40.000.000 ՀՀ դրամ Վարկի առավելագույն ժամկետը 12 տարի Վարկի տարեկան անվանական, փաստացի տոկոսադրույքները և ծառայության միանվագ վճարը Վարկի գումար /ՀՀ դրամ/
Տարեկան նվազագույն անվանական տոկոսադրույք Վարկի տրամադրման ծառայության մեկանգամյա վճար /% տրվող վարկի գումարից/ Տարեկան փաստացի տոկոսադրույք 3.000.00 — 40.000.000 14,7 0,7 15,92 Վարկի և տոկոսագումարների վճարման եղանակը Վարկի մարման եղանակ` ամենամսյա (հավասարաչափ կամ ոչ հավասարաչափ) Տոկոսագումարների վճարման եղանակ` ամենամսյա
Վարկի մարման դադարի շրջանը կարող է սահմանվել վարկի մայր գումարի դադարի շրջան, ոչ ավել, քան տրամադրվող վարկի ընդհանուր ժամկետի 1/5-ը Տոկոսագումարների հաշվարկման կարգը Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով Անվանական տոկոսադրույքի փոփոխությունը Վարկի անվանական տոկոսադրույքը պայմանագրի գործողության ընթացքում մնում է անփոփոխ` հաստատուն Ժամկետանց վարկի տոկոսադրույքը տարեկան 24% Ժամկետանց տոկոսագումարի տույժը օրական 0,13% Պարտքի գանձման հերթականությունը Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար Վարկի վաղաժամկետ մարումը Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, տույժեր ու տուգանքներ չեն սահմանվում: ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Վարկի տրամադրման դրական գործոնները ներկայացված հայտը համապատասխանում է սահմանված պայմաններին ու պահանջներին վարկառուի վարկունակության վերլուծության դրական արդյունքը
Ընկերության համար ընդունելի է հաճախորդի վարկային պատմությունն ու վարկային ծանրաբեռնվածությունը
Ընկերության համար ընդունելի է վարկի ապահովման միջոցը
Վարկի մերժման գործոնները ներկայացված հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին վարկառուի վարկունակության վերլուծության բացասական արդյունքը
հաճախորդի բացասական վարկային պատմությունը
հաճախորդը, Ընկերության կարծիքով, խիստ ծանրաբեռնված է վարկային և այլ անձանց նկատմամբ պարտավորություններով
Ընկերության համար ընդունելի չէ վարկի ապահովման միջոցը
վարկի իրական շահառուն այլ անձ է
Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկի տրման (մերժման) որոշման կայացման ժամկետ – 2 աշխատանքային օր /պահանջվող ամբողջ փաստաթղթերը ներկայացնելուց հետո/ Որոշման մասին Հաճախորդին տեղեկացնելու ժամկետ – 1 աշխատանքային օր /որոշման կայացումից հետո/
Վարկը տրամադրելու ժամկետ — 5 աշխատանքային օր /հաճախորդի կողմից վարկի պայմաններին համաձայնելուց հետո/
Հաճախորդի հետ հաղորդակցման կարգը Հաճախորդի ընտրությամբ` էլ.փոստով, փոստով, Ընկերության գրասենյակում: Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է հաճախորդին 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն: Վարկի քաղվածքների /կրկնօրինակների/, այլ տեղեկությունների տրամադրման կարգն ու ժամկետները Վարկի քաղվածքները /կրկնօրինակները/ տրամադրվում են անվճար, մեկամսյա պարբերականությամբ, հաճախորդի նախընտրած եղանակով: Այլ տեղեկությունները տրամադրվում են համաձայն Ընկերության ,,Այլ ծառայությունների սակագներ,,-ի /հրապարակվում են www.bless.am կայքում՝ Այլ ծառայություններ-Այլ սակագներ հղմամբ/
Ընկերությունը պարտավոր է 7 օր առաջ տրամադրել Ձեզ վարկի առաջարկը, ընձեռելով Ձեզ 7 օր մտածելու ժամանակ: -
Հաճախորդի տարիքային սահմանափակումները Վարկառուի նվազագույն տարիք — 22 տարեկան Վարկառուի, Գրավատուի առավելագույն տարիք /վարկի մարման վերջնաժամկետի դրությամբ/ — 68 տարեկան
Երաշխավորի պահանջը Վարկային հայտի առանձնահատկություններից ելնելով, որոշ դեպքերում կարող են պահանջվել երաշխավորներ Ապահովագրության պահանջը Չի պահանջվում ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Վարկի ապահովման միջոցները Գրավ` բնակելի և ոչ բնակելի նշանակության անշարժ գույք /անշարժ գույքի գնման կամ կառուցման իրավունք/, որն Ընկերության համար ունի բավարար լիկվիդայնության /իրացվելիության/ աստիճան. Գլխամասային գրասենյակի համար` ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույք,
մասնաճյուղերի համար` Երևանում, երևանամերձ տարածքներում և վարկ տրամադրող մասնաճյուղի տեղակայման տարածաշրջանում գտնվող շենք-շինություններ, հողամասեր
Գրավի առարկա կարող է հանդիսանալ ինչպես վարկի գումարով գնվող հողամասը, այնպես էլ այլ անշարժ ու շարժական գույք:
Վարկի գումար/գրավի գրավադրման արժեք առավելագույն հարաբերակցությունը ըստ գրավ դրվող գույքի տեսակների հողամասեր — 70% առևտրային, արտադրական, հասարակական նշանակության շենք-շինություններ — 75%
բնակելի նշանակության շենք—շինություններ — 80%
Կանխավճարի նվազագույն չափ 30%: Կանխավճար կարող է չպահաջվել կամ պահանջվել ավելի քիչ` լրացուցիչ գույք գրավադրելու դեպքում: Գրավադրման հետ կապված ծախսերը Գրավ դրվող գույքը ենթակա է գնահատման, իսկ գրավի պայմանագիրը` նոտարական վավերացման և պետական գրանցման: Գրավադրման հետ կապված անհրաժեշտ բոլոր ծախսերը` գույքի գնահատման, նոտարական վավերացման և պետական գրանցման, կատարվում են հաճախորդի կողմից: -
Արտոնությունները Վերաֆինանսավորվող (այլ վարկատուներից տեղափոխվող) կամ Ընկերությունում դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների (նրանց ընտանիքի անդամների, այլ փոխկապակցված անձանց) կամ ելնելով ձեռք բերվող գույքի առանձնահատկություններից (նորակառույց կամ կառուցվելիք շենքում անշարժ գույքի գնում կամ նոր անշարժ գույքի կառուցում, ներառյալ դրա նպատակով հողամասի գնում) վարկային հայտերը կարող են բավարարվել հետևյալ պայմաններով՝ Նվազագույն տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով,
Վարկի տրամադրման միանվագ ծառայության վճարի 50%-ով ցածր սակագնով,
Վարկի գումար/գրավի իրացվելի արժեք առավելագույն հարաբերակցությունը կարող է սահմանվել 10 տոկոսային կետով բարձր,ինչպես նաև 10 տոկոսային կետով նվազեցվել կանխավճարի չափը,
Վարկի մարման ընդհանուր ժամկետը կարող է սահմանվել գործող պայմաններով սահմանված ժամկետից 24 ամիս երկար:
-
Անհրաժեշտ փաստաթղթերը Հաճախորդի անձնագիր և ՀԾՀ կամ նույնականացման քարտ, ամուսնական կարգավիճակը հիմնավորող փաստաթուղթ Հաճախորդի եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
Հաճախորդի և իր ընտանիքի անդամների վարկային պատմությունը նկարագրող փաստաթղթեր
Գույքի ձեռք բերման և գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր
Վարկի գծով երաշխավորի առկայության դեպքում` երաշխավորության հետ կապված փաստաթղթեր
Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ -
—
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ: