ՈՍԿԻ-ՊԱՐԶ

  • Վարկատեսակ ՈՍԿԻ ՊԱՐԶ /ոսկու գրավով ապահովված/ 
    Նպատակ

    սպառողական

    Պայմանները սահմանող մարմին

    «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Վարչության 14.12.2023թ. թիվ 284 որոշում

    Պայմանների գործողության ժամկետ Սկսած  18.12.2023թ-ից
    Ձևակերպման վայր «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակ, մասնաճյուղեր
    Արժույթ ՀՀ դրամ
    Տրամադրման ձև և վարկային պարտավորությունների կատարման (վարկի և տոկոսագումարի մարման) եղանակներ անկանխիկ,

    միանվագ վարկ՝ ԴԻՍԿՈՆՏԱՅԻՆ (ամբողջ տոկոսագումարները վարկի  տրման պահին, վարկը` ժամկետի վերջում վճարում)  վճարման եղանակներով, կամ

    վերականգնվող վարկային գիծ փոփոխական սահմանաչափով՝ ՄԻԱՅՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐ (յուրաքանչյուր ամիս միայն տոկոսագումարներ, վարկը` ժամկետի վերջում վճարում)  կամ ԱՆՈՒԻՏԵՏԱՅԻՆ (վարկի  և տոկոսագումարի  ամենամսյա հավասարաչափ գումարով վճարում)վճարման եղանակով

    Նվազագույն գումար 0 ՀՀ դրամ՝ ԴԻՍԿՈՆՏԱՅԻՆ եղանակի դեպքում,

    100.000 ՀՀ դրամ՝ ԱՆՈՒԻՏԵՏԱՅԻՆ կամ ՄԻԱՅՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐ եղանակի դեպքում

    Առավելագույն գումար չի սահմանվում
    Առավելագույն ժամկետներ մինչև 60 ամիս, կախված վարկի գումարից և պարտավորությունների կատարման եղանակից
    Նվազագույն տարեկան անվանական տոկոսադրույքներ ԴԻՍԿՈՆՏԱՅԻՆ եղանակի դեպքում ԱՆՈՒԻՏԵՏԱՅԻՆ կամ ՄԻԱՅՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐ եղանակների դեպքում
    14,4%- 1.000.000 ՀՀ դրամից ավել վարկերի համար

     14,9%- մինչև 1.000.000 ՀՀ դրամ վարկերի համար

    15,4%- 1.000.000 ՀՀ դրամից ավել վարկերի համար

    15,9%- մինչև 1.000.000 ՀՀ դրամ  վարկերի համար

     

    Տարեկան փաստացի տոկոսադրույք 14,48 – 17,64%
    Վարկի մարման դադարի շրջան չի նախատեսվում
    Տոկոսագումարների հաշվարկման կարգ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով
    Անվանական տոկոսադրույքի փոփոխություն Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ է պայմանագրի գործողության ողջ ընթացքում
    Ծառայության միանվագ վճար Վարկի գումարի 0,5%-ի չափով, բայց ոչ պակաս 1.000 ՀՀ դրամից և ոչ ավել 3.900 ՀՀ դրամից
    Ժամկետանց վարկի տոկոսադրույք տարեկան 24%
    Ժամկետանց տոկոսագումարի տույժ Ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափով` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար
    Պարտքի գանձման հերթականություն Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար
    Վարկի վաղաժամկետ մարում Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր և տուգանքներ չեն սահմանվում: Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են  վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Ընկերության եկամուտը ձևավորող վճարները:

     

    ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
    Վարկի տրամադրման դրական գործոններ ներկայացված հայտը համապատասխանում է սահմանված պայմաններին ու պահանջներին
    Վարկի մերժման գործոններ ներկայացված հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին,

    Ընկերության մասնագետի կարծիքով, գրավադրման ներկայացված իրերը բավարար  կամ ընդունելի չեն,

    վարկի իրական շահառուն այլ անձ է,

    հաճախորդը ունի ժամկետանց պարտավորություններ կամ նախկինում անպատշաճ է կատարել իր վարկային պարտավորությունները 

    Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկային հայտը /ներառյալ պահանջվող փաստաթղթերը/ ներկայացնելու օրվա ընթացքում
    Հաճախորդի հետ հաղորդակցման կարգ Հաճախորդի ընտրությամբ` փոստով, էլ.փոստով, Ընկերության գրասենյակում:
    Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է Ձեզ 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
    Վարկի քաղվածքների (կրկնօրինակների) տրամադրման կարգն ու ժամկետները Վարկի քաղվածքները /կրկնօրինակները/ տրամադրվում են անվճար, մեկամսյա պարբերականությամբ, հաճախորդի նախընտրած եղանակով:

    Այլ տեղեկությունները տրամադրվում են համաձայն Ընկերության ,,Այլ ծառայությունների սակագներ,,-ի /հրապարակվում են www.bless.am կայքում՝ Այլ ծառայություններ-Այլ սակագներ հղմամբ/

    Գրավը վերադարձնելու ժամկետ Վարկի ամբողջական մարումից հետո հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում
    Մտածելու ժամանակ Վարկառուն իրավունք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում` վճարելով վարկի օգտագործման համար տոկոսներ, հաշվարկված վարկային պայմանագրում նշված տարեկան փաստացի տոկոսադրույքով:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ՍՏՈՐԵՎ:

    Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի»:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

  • Հաճախորդի տարիքային սահմանափակումներ Չի սահմանվում
    Երաշխավորի պահանջ Չի պահանջվում
    Ապահովագրության պահանջ Չի պահանջվում
    Եկամուտների պահանջ Չի պահանջվում

     

    ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

    Վարկի ապահովման միջոցներ Գրավ` ոսկյա իրեր, ձուլակտորներ, որոնք ընդունվում և գնահատվում են որպես ոսկու ջարդոն
    Վարկի գումար/գրավի գրավադրման առավելագույն արժեք հարաբերակցություն 100%
    Ոսկու գրավադրման արժեքը

    Համաձայն Ընկերության իրավասու մարմնի կողմից սահմանված արժեքների

    Գրավադրման հետ կապված ծախսերը

    Բացակայում են

  • Արտոնություններ Վերաֆինանսավորված (այլ վարկատուից տեղափոխված) վարկերի համար – սույն պայմաններով սահմանված տոկոսադրույքներից  1%ով ցածր տոկոսադրույքով,

    Վերաֆինանսավորված (այլ վարկատուից տեղափոխված) վարկերի համար վարկի տրամադրման վճարը սահմանվում է`  0 ՀՀ դրամ:

  • Անհրաժեշտ փաստաթղթեր Անձնագիր  /նույնականացման քարտ/,

    Հանրային ծառայությունների համարանիշ (սոց. քարտ)

    Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ
    Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ

 

⚠️ Ուշադրություն.
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
⚠️ Ուշադրություն.
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

 

Նախորդ մեկ տարվա սակագներ
Թարմացված է` 12.08.2024 15:27