Ինչպես օգտվել մեր կայքից

Հարգելի հաճախորդ,

Կայքի գլխավոր (տնային) էջում կգտնեք մեր Ընկերության կողմից առաջարկվող վարկատեսակները և տարատեսակ տեղեկատվություն
Ընկերության մասին:

«ԳՏԵՔ ՁԵՐ ՎԱՐԿԱՏԵՍԱԿԸ» որոնման համակարգը հնարավորություն է տալիս մուտքագրելով պահանջվող տվյալները, արագ գտնել Ձեր նախընտրած վարկատեսակը:

«ՀԱՐՑՐԵՔ ԱՌՑԱՆՑ», «ՊԱՏՎԻՐԵՔ ԶԱՆԳ» ծառայությունների միջոցով կարող եք ստանալ Ընկերության և Ընկերության վարկատեսակների պայմաններին ու պահանջներին վերաբերող Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:

«ՎՃԱՐԵԼ ԱՌՑԱՆՑ» ծառայության միջոցով կարող եք մարել մեր Ընկերությունում Ձեր վարկը վճարահաշվարկային ծառայություններ մատուցող ընկերությունների (EAZY PAY, I-DRAM, MOBYDRAM) միջոցով:

«ԱԿՑԻԱ, ԶԵՂՉԵՐ» բաժնում ծանոթացեք տվյալ պահին գործող ակցիաներին:

Սեղմելով յուրաքանչյուր վարկատեսակի վրա տեղադրված «ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ» կոճակը՝ ծանոթացեք տվյալ վարկատեսակների պայմաններին, պահանջներին, ներկայացվող փաստաթղթերին ու արտոնություններին:

Ծանոթացեք մեր մասնաճյուղերի մասին տեղեկատվությանը՝ Ձեզ հարմար սպասարկման վայրը ընտրելու նպատակով:

Գլխավոր էջի ներքևի մասում կգտնեք նորություններ, հայտարարություններ, ընդհանուր տեղեկություններ մեր Ընկերության մասին, այդ թվում՝ Ընկերության եռամսյակային, տարեկան հաշվետվությունները, արտաքին աուդիտի եզրակացությունները:

Ծանոթացեք Ձեր իրավունքներին «Սպառողի իրավունքներ» և «Ֆինանսական համակարգի հաշտարար» բաժիններից, ինչպես նաև այցելեք «Օգտակար հղումներ» — ում նշված կայքերը:

Կայքից կարող եք մուտք գործել Ընկերության ֆեյսբուքյան էջ:

Թարմացված է` 26.11.2018 09:52