-
Անվանում ԱՎՏՈԳՐԱՎՈՎ ՍՏԱՆԴԱՐՏ /շարժական գույքով և ֆինանսական հոսքերով ապահովված/ Նպատակ սպառողական Պայմանները սահմանող մարմին «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի 16.01.2026թ—ի թիվ 01 որոշում Պայմանների գործողության ժամկետ Սկսած 02.02.2026թ-ից Ձևակերպման վայր «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ գլխամասային գրասենյակ, մասնաճյուղեր Արժույթ ՀՀ դրամ Տրամադրման ձև անկանխիկ (միանվագ, փուլային) Նվազագույն գումար 600.000 ՀՀ դրամ Առավելագույն գումար 8.000.000 ՀՀ դրամ Մարման ժամկետներ 5 տարի Վարկի տարեկան անվանական, փաստացի տոկոսադրույքները և ծառայության միանվագ վճարը
Վարկի գումար
Տարեկան անվանական տոկոսադրույք
Վարկի տրամադրման ծառայության վճար
/% տրվող վարկի գումարից/
Տարեկան փաստացի տոկոսադրույք
600.000 – 8.000.000 17,9
0.9
19,44-19,94
Վարկի և տոկոսագումարների վճարման եղանակ Վարկի մարման եղանակ – ամենամսյա (հավասարաչափ կամ ոչ հավասարաչափ) Տոկոսագումարների վճարման եղանակ – ամենամսյա
Վարկի մարման դադարի շրջան չի նախատեսվում Տոկոսագումարների հաշվարկման կարգ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով Անվանական տոկոսադրույքի փոփոխություն Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ է պայմանագրի գործողության ընթացքում ժամկետանց վարկի տոկոսադրույք տարեկան 24% Ժամկետանց տոկոսագումարի տույժ օրական 0,13% Պարտքի գանձման հերթականություն Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար Վարկի վաղաժամկետ մարում Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր և տուգանքներ չեն սահմանվում:Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Ընկերության եկամուտը ձևավորող վճարները: ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ Վարկի տրամադրման դրական գործոններ ներկայացված հայտը համապատասխանում է սահմանված պայմաններին ու պահանջներին, վարկառուի վարկունակության վերլուծության դրական արդյունքը,
Ընկերության համար ընդունելի է հաճախորդի վարկային պատմությունն ու վարկային ծանրաբեռնվածությունը,
Ընկերության համար ընդունելի է վարկի ապահովման միջոցը
Վարկի մերժման գործոններ ներկայացված հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, վարկառուի վարկունակության վերլուծության բացասական արդյունքը,
հաճախորդի բացասական վարկային պատմությունը,
հաճախորդը, Ընկերության կարծիքով, խիստ ծանրաբեռնված է վարկային ,պարտավորություններով,
Ընկերության համար ընդունելի չէ վարկի ապահովման միջոցը,
վարկի իրական շահառուն այլ անձ է
Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկի տրման (մերժման) որոշման կայացման ժամկետ — 2 աշխատանքային օր /պահանջվող ամբողջ փաստաթղթերը ներկայացնելուց հետո/ Որոշման մասին Հաճախորդին տեղեկացնելու ժամկետ — 1 աշխատանքային օր /որոշման կայացումից հետո/
Վարկը տրամադրելու ժամկետ — 5 աշխատանքային օր /հաճախորդի կողմից վարկի պայմաններին համաձայնելուց հետո/
Հաճախորդի հետ հաղորդակցման կարգ Հաճախորդի ընտրությամբ` փոստով, էլ.փոստով, Ընկերության գրասենյակում:
Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է Ձեզ 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
Վարկի քաղվածքների (կրկնօրինակների), այլ տեղեկությունների տրամադրման կարգն ու ժամկետները Վարկի քաղվածքները մեկամսյա պարբերականությամբ տրամադրվում են անվճար, հաճախորդի նախընտրած եղանակով: Քաղվածքների կրկնօրինակների, կամ ամսական մեկ անգամից ավել քաղվածքների կամ այլ տեղեկությունների համար գանձվում են վճարներ, համաձայն Ընկերության ,,Այլ ծառայությունների սակագներ,,-ի /հրապարակվում են www.bless.am կայքում՝ Այլ ծառայություններ-Այլ սակագներ հղմամբ/
Մտածելու ժամանակ Վարկառուն իրավունք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում` վճարելով վարկի օգտագործման համար տոկոսներ, հաշվարկված վարկային պայմանագրում նշված տարեկան փաստացի տոկոսադրույքով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ՍՏՈՐԵՎ:Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» Կանոնակարգ 8/05-ի»: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: -
Հաճախորդի տարիքային սահմանափակումներ Վարկառուի նվազագույն տարիք — 18 տարին լրացած Վարկառուի, Գրավատուի առավելագույն տարիք /վարկի մարման վերջնաժամկետի դրությամբ/ — 70 տարեկան
Երաշխավորի պահանջ Վարկային հայտի առանձնահատկություններից ելնելով, որոշ դեպքերում կարող են պահանջվել երաշխավորներ Ապահովագրության պահանջ Վարկային հայտի առանձնահատկություններից ելնելով, Ընկերությունը որոշ դեպքերում կարող է պահանջել ապահովագրել գրավ դրվող գույքը` ոչ պակաս, քան տրվող վարկի գումարի չափով: ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Վարկի ապահովման միջոցներ Գրավ` շարժական գույք, որն Ընկերության համար ունի բավարար լիկվիդայնության /իրացվելիության/ աստիճան. Վարկի գումար/գրավի գրավադրման արժեք առավելագույն հարաբերակցություն 65% Գրավադրման հետ կապված ծախսեր Գրավ դրվող գույքը ենթակա է պետական գրանցման, որի հետ կապված անհրաժեշտ ծախսերը կատարվում են հաճախորդի կողմից: -
Արտոնություններ Վերաֆինանսավորվող (այլ վարկատուներից տեղափոխվող) կամ Ընկերությունում դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների (նրանց ընտանիքի անդամների, այլ փոխկապակցված անձանց) վարկային հայտերը կարող են բավարարվել հետևյալ պայմաններով՝ Նվազագույն տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով,
Վարկի տրամադրման միանվագ ծառայության վճարի 50%-ով ցածր սակագնով,
Վարկի գումար/գրավի իրացվելի արժեք առավելագույն հարաբերակցությունը կարող է սահմանվել 10 տոկոսային կետով բարձր,
Վարկի մարման ընդհանուր ժամկետը կարող է սահմանվել գործող պայմաններով սահմանված ժամկետից 6 ամիս երկար:
-
Անհրաժեշտ փաստաթղթեր Հաճախորդի անձնագիր և ՀԾՀ կամ նույնականացման քարտ, ամուսնական կարգավիճակը հիմնավորող փաստաթուղթ Հաճախորդի եկամուտը հիմնավորող փաստաթղթեր
Հաճախորդի և իր ընտանիքի անդամների վարկային պատմությունը նկարագրող փաստաթղթեր
Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր
Վարկի գծով երաշխավորի առկայության դեպքում` երաշխավորության հետ կապված փաստաթղթեր
Անհրաժեշտության դեպքում` վարկի նպատակը հիմնավորող փաստաթղթեր
Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ -
—
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Տեղեկատվական ամփոփագիր
Տարեկան անվանական տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Վարկի ստացման հետ կապված այլ ծախսեր
Երաշխավորի բացատրական տեղեկատվություն
Մանրամասներ վարկային պատմության և սքորի մասին