ԳՐԱՎՈՎ-ԱԳՐՈ

  • Վարկատեսակի անվանումը «ԳՐԱՎՈՎ-ԱԳՐՈ»  (անշարժ և/կամ շարժական գույքի գրավով ապահովված)
    Վարկի նպատակը  գյուղատնտեսական
    Պայմանները սահմանող մարմինը, որոշումը «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի «28» «փետրվարի» 2024թի թիվ 03 որոշում
    Պայմանների գործողության ժամկետը Սկսած «04» «մարտի» 2024թ-ից
    Վարկի ձևակերպման վայրը «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ գլխամասային գրասենյակ, մասնաճյուղեր
    Վարկի արժույթը ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
    Վարկի տրամադրման ձևը Անկանխիկ  (միանվագ, փուլային, վերականգնվող կամ չվերականգնվող վարկային գիծ)
    Վարկի նվազագույն գումարը 1.000.000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար)
    Վարկի առավելագույն գումարը 25.000.000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար)
    Վարկի առավելագույն ժամկետը 8 տարի
     

    Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքները և ծառայության միանվագ վճարը

    Վարկի գումար

    /ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար/

    Տարեկան անվանական նվազագույն տոկոսադրույք Վարկի տրամադրման ծառայության մեկանգամյա վճար               

    /% տրվող վարկի գումարից/

    ՀՀ դրամով ԱՄՆ դոլարով ՀՀ դրամով ԱՄՆ դոլարով
     12.000.001 — 25.000.000 16,9 11,0 0,8 0,5
       1.000.000 — 12.000.000 17,4 12,0 0,8 0,5

     1.00.000-5.000.000 ՀՀ դրամ գումարով վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքները

    Վարկի գումար

    /ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար/

    ՀՀ դրամով ԱՄՆ դոլարով
     1.000.000 —  5.000.000 19,16 13,20-14,65
    Վարկի և տոկոսագումարների վճարման եղանակը Վարկի մարման եղանակամսական, եռամսյակային, կիսամյակային (հավասարաչափ կամ ոչ հավասարաչափ)

    Տոկոսագումարների վճարման եղանակամենամսյա կամ եռամսյակային

    Վարկային գծի մարման եղանակժամկետի վերջում միանվագ

    Վարկի մարման դադարի շրջանը կարող է սահմանվել  վարկի մայր գումարի դադարի շրջան, ոչ ավել, քան տրամադրվող վարկի ընդհանուր ժամկետի 1/5-ը
    Տոկոսագումարների հաշվարկման կարգը Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով
    Անվանական տոկոսադրույքի փոփոխությունը Վարկի անվանական տոկոսադրույքը պայմանագրի գործողության ընթացքում մնում է անփոփոխ
    Ժամկետանց վարկի տոկոսադրույքը տարեկան 24%
    Ժամկետանց տոկոսագումարի տույժը օրական 0,13% 
    Պարտքի գանձման հերթականությունը Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար
    Վարկի վաղաժամկետ մարումը Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր և տուգանքներ չեն սահմանվում: Մինչև 5.000.000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար) գումարով վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են  վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Ընկերության եկամուտը ձևավորող վճարները:

     

    ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
    Վարկի տրամադրման  դրական գործոնները — ներկայացված հայտը համապատասխանում  է սահմանված պայմաններին ու պահանջներին

    — վարկառուի վարկունակության վերլուծության դրական արդյունքը

    — Ընկերության համար ընդունելի է հաճախորդի վարկային պատմությունն ու վարկային ծանրաբեռնվածությունը

    — Ընկերության համար ընդունելի է վարկի ապահովման միջոցը

    Վարկի մերժման գործոնները ներկայացված հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին

    — վարկառուի վարկունակության վերլուծության բացասական արդյունքը

    — հաճախորդի բացասական վարկային պատմությունը

    հաճախորդը, Ընկերության կարծիքով, խիստ ծանրաբեռնված է վարկային և այլ անձանց նկատմամբ պարտավորություններով

    — Ընկերության համար ընդունելի չէ վարկի ապահովման միջոցը

    վարկի իրական շահառուն այլ անձ է

    Որոշում ընդունելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկի տրման (մերժման) որոշման կայացման ժամկետ2 աշխատանքային օր /պահանջվող ամբողջ փաստաթղթերը ներկայացնելուց հետո/

    Որոշման մասին Հաճախորդին տեղեկացնելու ժամկետ1 աշխատանքային օր   /որոշման կայացումից հետո/

    Վարկը  տրամադրելու ժամկետ5 աշխատանքային օր /հաճախորդի կողմից վարկի պայմաններին համաձայնելուց հետո/

    Հաճախորդի հետ հաղորդակցման կարգը Հաճախորդի ընտրությամբ` էլ.փոստով, փոստով, Ընկերության գրասենյակում

    Էլեկտրոնային եղանակով հաղորդակցումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է հաճախորդին 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

    Վարկի քաղվածքների /կրկնօրինակների/, այլ տեղեկությունների տրամադրման կարգն ու ժամկետները Վարկի քաղվածքները /կրկնօրինակները/ տրամադրվում են անվճար, մեկամսյա պարբերականությամբ, հաճախորդի նախընտրած եղանակով:

    Այլ տեղեկությունները տրամադրվում են համաձայն Ընկերության «Այլ ծառայությունների սակագներ»-ի /հրապարակվում են www.bless.am կայքում՝ Այլ ծառայություններ-Այլ սակագներ հղմամբ/

    Մտածելու ժամանակ Մինչև 5.000.000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար) վարկի դեպքում վարկառուն իրավունք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում`  վճարելով վարկի օգտագործման համար տոկոսներ, հաշվարկված  վարկային պայմանագրում նշված տարեկան փաստացի տոկոսադրույքով:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!

    Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ՍՏՈՐԵՎ:

  • Հաճախորդի տարիքային սահմանափակումները Վարկառուի նվազագույն տարիք18 տարեկան

    Վարկառուի, Գրավատուի առավելագույն տարիք /վարկի մարման վերջնաժամկետի դրությամբ/  — 68 տարեկան

    Երաշխավորի պահանջը Վարկային հայտի առանձնահատկություններից ելնելով, որոշ դեպքերում կարող են պահանջվել երաշխավորներ
    Ապահովագրության պահանջը Չի պահանջվում
    Եկամուտների պահանջ Մինչև 12.000.000 ՀՀ դրամ գումարով և անշարժ գույքի գրավով ապահովված վարկի դեպքում եկամուտների պահանջ չի ներկայացվում /վարկունակության հաշվարկ չի իրականացվում/

     

    ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

    Վարկի ապահովման միջոցները Գրավ` անշարժ գույք /անշարժ գույքի գնման, կառուցման իրավունք/ և շարժական գույք, որն Ընկերության համար ունի բավարար լիկվիդայնության /իրացվելիության/ աստիճան.

    — Գլխամասային գրասենյակի համար` ՀՀ տարածքում գտնվող անշարժ ու շարժական գույք,

    — մասնաճյուղերի համար` Երևանում, երևանամերձ տարածքներում և վարկ տրամադրող մասնաճյուղի տեղակայման տարածաշրջանում գտնվող շենք-շինություններ, հողամասեր, շարժական գույք՝ մարդատար, բեռնատար, կիսաբեռնատար ավտոմեքենաներ, անիվավոր ու թրթուրավոր շինարարական ու գյուղատնտեսական տեխնիկա, մեքենա-սարքավորումներ

    Վարկի գումար/գրավի գրավադրման արժեք առավելագույն հարաբերակցությունը Անշարժ գույքի դեպքում       —   65%

    Շարժական գույքի դեպքում —    50%

    Գրավադրման հետ կապված ծախսերը Գրավ դրվող գույքը ենթակա է գնահատման, իսկ գրավի պայմանագիրը` նոտարական վավերացման և պետական գրանցման: Գրավադրման հետ կապված անհրաժեշտ բոլոր ծախսերը` գույքի գնահատման, նոտարական վավերացման և պետական գրանցման, կատարվում են հաճախորդի կողմից:

  • Անհրաժեշտ փաստաթղթերը — Հաճախորդի անձնագիր և ՀԾՀ կամ նույնականացման քարտ, ամուսնական կարգավիճակը հիմնավորող փաստաթուղթ

    — Հաճախորդի եկամուտը և կամ ոնեցվածքը հիմնավորող փաստաթղթեր /անհրաժեշտության դեպքում/

    Հաճախորդի և իր ընտանիքի անդամների վարկային պատմությունը նկարագրող փաստաթղթեր

    Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր

    — Վարկի գծով երաշխավորի առկայության դեպքում` երաշխավորության հետ կապված փաստաթղթեր

    Ներկայացման կարգն ու ժամկետները Վարկային հայտի ներկայացման հետ միաժամանակ
    Այլ փաստաթղթեր Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ

  • Արտոնությունները Վերաֆինանսավորվող (այլ վարկատուներից տեղափոխվող) կամ Ընկերությունում դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների (նրանց ընտանիքի անդամների, այլ փոխկապակցված անձանց) վարկային հայտերը կարող են բավարարվել հետևյալ պայմաններով՝

    — Նվազագույն տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով,

    Վարկի տրամադրման միանվագ ծառայության վճարի 50%-ով ցածր սակագնով,

    Վարկի գումար/գրավի իրացվելի արժեք առավելագույն հարաբերակցությունը կարող է սահմանվել 10 տոկոսային կետով բարձր,

    Վարկի մարման ընդհանուր ժամկետը կարող է սահմանվել գործող պայմաններով սահմանված ժամկետից 12 ամիս երկար:

    Եթե վերաֆինանսավորվող վարկը տրամադրված է վերը նշված տոկոսադրույքներից ավելի ցածր տոկոսադրույքով, վերաֆինանսավորվող վարկը կարող է տրամադրվել գործող վարկի տոկոսադրույքից 1%-ով ցածր տոկոսադրույքով:

 

⚠️ Ուշադրություն.
Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
⚠️ Ուշադրություն.
Սպառողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո սպառողի տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ վարկային բյուրոյի կողմից: Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը վարկային բյուրոյից: ՈՒշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Թարմացված է` 12.08.2024 15:28